Ես ու ամուսինս ամուսնացած ենք արդեն երկար տարիներ և ունենք երկու դուստր։ Ամուսինս նրանց ոչ մի ահրցում չի մերժում։ Այդ պատճառով աղջիկներս ավելի շատ կիսվում են ամուսնուս հետ․․․
Մենք միշտ սիրել և հավատարիմ ենք եղել միմյանց հանդեպ, բայց սկսեցի նկատել, ամուսինս շատ շուտ նյարդայնանում է: Նույնիսկ դեպք եղավ, երբ նա սկսեց բղավել իր արքայադուստրերի վրա:
Ես չէի հասկանում, թե ինչ էպատահել և հարցրեցի ամուսնուս։
Նա ասաց, որ լուրջ խնդիրներ ունեմ աշխատավայրում: Դա լսելով ես ուղղակի լռեցի
Բայց հետո անցավ բավականին երկար ժամանակ, բայց մեր ընտանիքում իրավիճակը չհանդարտվեց: Ես որոշեցի զրուցել, թե ինչն է իրեն այդքան անհանգստացնում: Այդ ժամանակ նրա հեռախոսին զանգ եկավ։
Ես պատասխանեցի.
-Գիտե՞ք, որ ձեր ամուսինը սիրուհի և նույնիսկ որդի ունի, անունը Արսեն․-ասաց ինչ-որ անծանոթ կին և անջատեց։
Ես չէի հավատում, որ դա ճիշտ է: Որոշեցի սպասել մինչև ամուսինս աշխատանքից վերադառնա: Եվ երբ նա եկավ տուն, ես հարցրեցի.
— Սիրելիս իսկ ո՞վ է Արսենը:
Նա չէր սպասում, որ ես նման հարց կտամ իրեն և անմիջապես խոսքը կտուրը գցեց: Ես ասացի, որ եթե ինքը չի ուզում իմ հետ անկեղծանալ և պատմել, ապա ես ինքս ամեն ինչ կպարզեմ։
Այնուհետև նա խոստովանեց, որ երեք տարի առաջ կապ է ունեցել երիտասարդ գործընկերուհու հետ: Եվ նա հղիացել է: Ամուսինս ասաց, որ առաջարկել է այդ կնոջը ազատվել երեխայից, քնազի ինքը չի պատրաստվում լքել ինձ և դուստրերիս: Բայց այդ կինը շատ խորամանկ էր և որոշել էր երեխայի օգնությամբ դեպի իրեն քաշել:
Սակայն այդ կինը Արսենի համար իսկական մայր չդարձավ:
Ամուսինը կարծում էր, որ այդ կինը կլքի երեխային և վերջինս կմնա որբ։ Ես լսում էի այս ամենը և չէի հավատում, որ դա տեղի է ունենում ինձ հետ:
Ես ի սկզբանե համոզված էի, որ կներեմ նրան։ Ի վերջո, մենք ունենք երկու դուստր, որոնք չեն կարող ապրել առանց իրենց հայրիկի։
Այս ընթացքում ես հանդիպեցի վաղեմի ծանոթիս, ում հետ միասին սովորել էինք: Մինչ այդ, մեր ճանապարհները չեն խաչվել: Նա մանկապարտեզում աշխատում է որպես դաստիարակ:
Մենք միասին գնացինք սրճարան, սրճարանում ես տեսա ամուսնուս մի տղայի հետ: Ես անմիջապես կռահեցի, որ դա նրա որդին է՝ Արսենը:
Ընկերուհիս մատնացույց անելով հենց այդ տղային ասաց, որ երկու ծնողներն էլ ողջ են, բայց երեխան որբ է։
Հետո նա ինձ պատմեց ողջ պատմությունը:
Պարզվեց, երեխայի մայրը հրաժարվել է նրանից, և իր նոր սիրեկանի գնացել արտասահման: Տղամարդը/այսինքն՝ ամուսինս/, ով երեխայի հետ նստած էր մի քանի սեղան այն կողմ ընտանիք և երեխաներ ունի։ Այնպես է ստացվել, որ այդ երեխան հիմա ոչ մեկին պետք չէ։
Մի փոքր երկար նստեցինք, և հետո նա հեռացավ: Երբ մնացի մենակ, ես որոշեցի գնալ ամուսնուս մոտ։ Նա ինձ տեսնելով հանկարծակիի եկավ։ Ես ասացի
-Սիրելինե՛րս, ժամանակն է գնանք տուն:
Տղան վախեցած նայեց ինձ: Ես ժպտացի, որ նրան հանգստացնեմ: Եվ հետո նա արտասվեց և ամուր փաթաթվեց ինձ: Նա ինձ ասաց.
-Մայրիկ, ես գիտեի, որ դու կվերադառնասու ինձ չես թողնի
Երբ գրկեցի նրան, ես հասկացա, որ այլևս չեմ կարող ապրել առանց նրա:
Այսպիսով, ես և ամուսինս պաշտոնապես Արսենին որդեգրեցինք: Դուստրերս ևս սիրեցին նրան եղբոր պես։ Մի անգամ պատահաբար փողոցում տեսա Արսենի մայրական տատիկին, և նա ինձ խոստովանեց, որ դուստրը երբեք չի սիրել իմ ամուսնուն: Նա ասաց նաև, որ դուստրը նույնիսկ Արսենին տանել չէր կարողանում, այդ պատճառով թողեց նրան և գնաց հերթական սիրեկանի հետ արտասահման։
Եվ այդ ժամանակ ես ինքս ինձ մտածեցի, բայց հիմա նա շրջապատված է սիրով: Եվ ահա տարիներ անց, երբ մեր դուստրերն ամուսնացան, մեր որդի Արսենը ավարտեց բժշկական համալսարանը: Այսպիսով, մենք բոլորս շատ հպարտ էինք նրանով:
Ինձ թվում է, որ ես ճիշտ ընտրություն եմ կատարել, և լավ է, որ Արսենը ունեցավ ոչ միայն հայրիկ, այլ նաև սիրող մայրիկ:
Ի վերջո, մեղք է երեխաներին թողնել որբ, այն դեպքում, երբ ծնողները ապրում են մոտակայքում։