«Ես արդեն որդի ունեմ, աշխարհը մի կողմ, նա՝ մի կողմ». ասում էր հարևանս, բայց ահա, թե ինչ եղավ, երբ որդիները մեծացան…

Մեր իրականության մեջ  որդի ունենալու գաղափարը  շատերի համար  առաջնային խնդիր է: Անպայման ուզում են որդի ունենալ: Շատ տղամարդկանց համար դա նաև  «ինքնասիրության» հարց է: Ծնողերը կարծում են, որ  որդին  իրենց օր ծերության տիրություն կանի, ինչպես ասում են.  «թաղող կունենան»:  Բայց իրականում շատ անգամ ենք ականատես լինում այլ պատկերի:

Իմ հարևանի ընտանիքում 3 հրաշք աղջիկներ էին մեծանում,  խելացի, դաստիարակված,  հիանալի երեխաներ էին:  Բայց  նրանց հայրը  շարունակ  ասում էր, որ իսկական  տղամարдը  պետք է  արու զավակ ունենա, որ իր տոհմը շարունակի: Վերջապես նրա նվիրական ցանկությունը կատարվեց,  ծնվեց  նրա որդին:  Նա բոլորին ասում էր.

«Ես արդեն որդի ունեմ, աշխարհը մի կողմ, նա մի կողմ»:  Կինն ու ամուսինը երես էին տալիս որդուն,  ինչպես ասում էին. «մեր մինուճարն է, մեր հույսն ու հավատը»:  Այդ մինուճարը մեծացավ  ու իսկական պատուհաս դարձավ ընտանիքի  գլխին: Բակում բոլոր երեխաների հետ վիճում էր, տանը քույրերը պիտի ենթարկվեին նրան,  դպրոցում  կռվարարի հեղինակություն էր ձեռք բերել, իսկ  ծնողները պաշտպանում էին նրան:

Երբ հարևանները ակնարկում էին, որ տղային  սխալ են դաստիարակում, մայրը  վիճաբանում էր և ասում էր. «Դեռ կտեսնեք, թե ով է լինելու իմ տղան, դուք նրա ոտքերն եք համբուրելու»:Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին մեր շենքից, ինչպես հետո իմացանք,  այդ տղան գողություն էր արել հարևանների մեկի տանից  և նրանք ամոթահար  հեռացան շենքից:

Տարիներ անցան: Մի օր  պատահաբար փողոցում հանդիպեցի հարևանուհուս՝ այդ տղայի մորը: Նա սաստիկ վիճակում էր:  Ես դժվարությամբ ճանաչեցի նրան: Նա դառնագին լաց եղավ ու պատմեց, որ որդու պարտքերի պատճառով  վաճառել են  իրենց տունը: Նա քույրերի  մեկի տանից խոշոր գումար էր գողացել, որի համար հայտնվել էր բանտում:

Խեղճ կինը  պատմեց, որ  տղան  հաճախ էր ծեծում հորը ու իրեն,  ստիպում էր  գումար  գտնել իր համար: Հայրը, չդիմանալով այդ ամենին, մահացել էր սրտի կաթվածից,  իսկ ինքը՝ ահա հայտնվել է փողոցում, քանի որ  ապրելու տեղ չունի: Եվ  ապրում է դւստրերից մեկի տանը:

Ես նրանից բաժանվեցի շատ ծանր սրտով:  Եվ շարունակ ինձ հարց էի տալիս,  հասկացել է նա արդյոք, որ  այդ ամենը իրենց «մինուճարի» սխալ դաստիարակության արդյունքն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղա և աղջիկ երեխաների միջև  այդպիսի  տարբերակումը: Ուզում էի նրան հիշեցնել իր իսկ խոսքերը. «տղա ունենամ, որ փեսայի հույսին չմնամ»: Սաստիկ ցավալի է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика