Ես դեռ սիրում եմ քեզ․ Երևի ճիշտ են ասում, գնահատում ես երբ կորցնում ես ամեն ինչ

Ես դեռ սիրում եմ: Երևի ճիշտ են ասում . «Գնահատում ես, երբ կորցնում ես»: Չնայած, ես այն ժամանակ էլ քեզ սիրում էի, ուղղակի չէի հասկանում: Չէ որ պետք էր քեզ սիրել, որպեսզի կարողանալ ներել այն արարքները, որոնք մինչ քեզ հանդիպելը աններելի էին ինձ համար:

Հիշում եմ, երբ մարտի 7-ին հանդիպեցինք, ինչպես միշտ դու ուշացար, իսկ ես էլի քեզ սպասեցի: Ամեն անգամ ինձ խոսք էի տալիս, որ էլ չեմ սպասելու, թողնելու եմ գնամ ու մեր մեջ ամեն ինչ ավարտվելու է, բայց բավական էր քեզ տեսնել և…….ես պատրաստ էի ժամերով սպասել: Այդ օրը ես արդեն պատկերացնում էի թե ինչպես է անցնելու այդքան սպասված մարտի 8-ը, առաջի մարտի 8-ն էր լինելու իմ կյանքում, երբ ես մենակ չեմ դիմավո-վորելու:

Ինձ համար ցավալի, իսկ քո համար անհասկանալի պատճառով ես պետք է շուտ տուն գնայի և դու միանգամից առաջարկեցիր, որ վաղը հանդիպենք և ուզում էիր ժամ պայմանավորվենք, իսկ ես ցանկացա կոկետություն անել (իմ հերթական հիմար միտքը): Դու իհարկե չհասկացար իմ պահվածքը: Ախր ոնց հասկանայիր, քո ընկե-րուհին ասում է, որ մարտի 8-ը քո հետ չի անցկացնելու: Այդ ժամանակ ես սպասում էի, որ կհամոզես, որ ջերմ կլինես հետս, որ կասես այն խոսքերը, որոնք այնքան սպասված էին, բայց……դու վիճեցիր իմ հետ և հենց այդ պահին եկավ իմ երթուղայինը:

Զարմանալի է, երբ սպասում ես երթուղայինիդ, նա երբեք չի գա, իսկ երբ չես ուզում, քո կողքին է հայտնվում: Ես երևի միայն ինձ հատուկ հպարտությանը զոհ գնալով ասացի որ գնում եմ (չնայած սպասում էի, որ ձեռքս կբըռ-նես և չես թողնի որ գնամ, բայց….), դու նայեցիր ինձ և ասացիր. «գնա»: Ես գնացի, գնացի հիասթափված, գնա-ցի առանց ետ նայելու: Ամբողջ ճանապարհը սպասում է քո զանգին, միևնույն ժամանակ մտքումս անընդհատ կրկնում. «Վերջ, մեր մեջ վերջ, երբեք չեմ ներելու, երբեք»:

Դու զանգեցիր, այդքան սպասված զանգը հնչեց միայն 20րոպե հետո: Ես զարմացած, զայրացած, արդեն կարո-տած պատասխանեցի:Այնուամենայնիվ մենք հանդիպեցինք մատի 8-ին: Դու էլի ուշացար, ես էլի սպասեցի: Դու ուշացած, քնաթաթաղ եկար….. էլի սկսեցիր բողոքել առավոտյան շուտ արթնանալուց: Եվ մենք գնացինք սրճա-րան, որը ես հիմա «Մեր սրճարանն» եմ անվանում: Չնայած նրան, որ ես մեր մեջ վերջ դրեցի մենք ժպտում էինք, ծիծաղում, զարմանում, որ պետք է տխրենք, բայց…..մենք լինելով իրար կողք լավ էինք զգում: Շուտով դու ինձ ճանապարհեցիր տուն, մենք բաժանվեցինք և վերջ դրեցինք բառերով, իսկ մեր սրտերը……….մեր սրտերը գիտեին, որ «վերջ» չդրվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика