Բարև, ես Շուշանիկն եմ, բայց ինձ բոլորը գիտեն Վիկա: Այդպես եմ ներկայացել արդեն 10 տարի է: Ես մարմնավաճառ եմ: Ծնվել եմ Արցախում: Դեռ շարժումը չէր սկսել: Հետո եկավ պատերազմն ու ընտանիքով տեղափոխվեցինք Երևան: Ամուսնացա: Մեկ տարի, երկու, երեք… Չորրորդ տարին ամուսինս էլ, որ քարտաշ էր, մեկնեց Ռուսաստան:
Ունեինք մեկ աղջիկ: 10 օր անց, զանգեց ու ասաց, որ իրեն մոռանամ: Անցնում էին օրերը, վերջանում էր նաև տան գույքը, իսկ փոքրիկին պահել էր պետք, սնվել էր պետք և ապրել էր պետք: Այդ ժամանակ, աշխատանք չէին կարողանում գտնել բարձրագույն կրթությամբ մասնագետները, ուր մնաց ես, որ ոչնչից չէի հասկանում, մեծացել էի գյուղում, և չէի կարողացել ձեռք բերել մասնագիտություն:
Արդեն մնացել էի մեն մենակ, ծնողներս էլ ծանր վիճակում էին, իրենք էլ չէին կարող ինձ օգնել: Տանը հաց չկար, պլիտան էլ վառվում էր, բայց հոսանքի փողը վճարելու ժամանակն էր եկել: Պատմությանս սկիզբը շատ չեմ երկարացնի, սա պարզապես ծանոթանալու համար էի գրել: Առաջին անգամ հուսալքված էի: Չորս կողմից պարտքերն էին ուզում: Արդեն տուն էլ չունեի, մի քանի հազար դոլարով վաճառել էի, պարտքեր էի տվել: Բնակարանատերը վարձն էր ուզում, ընկերուհիներս իրենց ամուսնների հետ էին խնդիր ունեցել, որ ժամանակին չեմ վճարել պարտքերս, խանութպանների մոտով անցնելիս գլուխս կախ էի գցում, հաճախ դալաններ ու պադեզդներ էի ման գալիս, որ չտեսնեն, ու պարտքերը չուզեն:
Այդ օրը երեխան քնած էր, իսկ անտանելի մտածմունքներից չնշված որոշեցի քայլել Երևանով: Գիտեք, ես հրեշտակային գեղեցկություն չունեմ, բայց տղամարդկանց գերել կարողանում եմ: Արդեն 3 տարի էր, ինչ սեքս հարաբերություն չէի ունեցել ոչ ոքի հետ: Դե էս էլ մարդ եմ, ես էլ ունեմ բավարարվելու ցանկություններ: Հագնվում էի ոչ շատ վուլգառ, ինչպես հիմա, ոչ էլ վադալասկաներ: Իսկ բաց հագնվելուց ընդգծվում էր մեծ կուրծքս, լայն հետույքս և թմբլ ոտքերս:
Տղամարդկանց համար, ես կարող էի լինել հաճելի զուգընկեր: Կցանկանայի ամսունանալ… Այդ օրը այգում նստած էի: Հանրապետության Հրապարակի մոտ: Ինձանից շատ ավելի ներքև մի խումբ կանայք էին նստած: Մի տղա մոտեցավ ու հարցրեց. -Ինչքա՞ն էս ուզում: -Ինչի՞ համար, — զարմացած հարցրեցի իրան: -Կյանքս ստեղ չես իմանում ինչի համար են տղերքը փող տալիս, մի փորի համար, ինչքա՞ն էս ուզում: Ինձ վճարեց 50 դոլար: Մեկ ժամվա համար: Վերջում ասեց. «Բայց դու իսկականից ******** չես»:
Ես իրեն ասել էի, որ ես մարմնավաճառ չեմ, չէր հավատացել, մտածել էր խաբում եմ: Ինքը մտածեց որ ես մարմնավաճառ չեմ նրա համար, որ հենց սկզբում, փողը չէի ուզել: «Ուրիշները հենց սկզբում ասում են, փողը տուր, նոր, դու չասեցիր: Եթե իրոք մարմնավաճառ չես, այլևս չդառնաս, սա կկործանի քեզ», -ասեց, վճարեց ու հեռացավ: Ես ինձ կործանեցի: Ես սկսեցի վաճառել ինձ…