Ես լքեցի ընկերոջս հանուն նրա հայրիկի, իսկ հիմա․․․

Թվում է, թե առաջին հայացքից անհնարին ու անհեթեթ թվացող սիրային պատմությունները ներկայացված են միայն գրքերում եւ հեռուստասերիալներում, սակայն Ջեյմի-Ռեյ Ռոբերթսոնի եւ Էնդի Փինդերսի պատմությունը ճիշտ հակառակն է ապացուցում:Ջեյմիի ու Էնդիի սերը ծնվել է առաջին իսկ վայրկյանից, երբ զույգը ծանոթացել է:

«Երբ տեսա նրան, հասկացա, որ նա է հենց այն տամարդը, որի հետ պետք է անցկացնեմ ամբողջ կյանքս», — խոստովանում է Ջեյմին, իսկ Էնդին հավելում.«Մեր աչքերն ընդամենը մի քանի վայրկյան հանդիպեցին, բայց դա ինձ մի ամբողջ հավերժություն թվաց: Այնպիսի տպավորություն էր, ասես ես նրա հոգու մեջ էի նայում»:

Այո, առաջին հայացքից այսքան ռոմանտիկ թվացող այս պատմությունը մի շատ մեծ խնդիր էր պարունակում: Իրականում Ջեյմին Էնդիի բնակարան էր եկել՝ որպես նրա որդու ընկերուհի, իսկ այցի նպատակն էր՝ ընկերոջ հոր հետ ծանոթանալը:

Այդ օրվանից անցել է 4 տարի, եւ Ջեյմին ու Էնդին արդեն սիրահար զույգի կարգավիճակում են, որոնք արդեն ունեն մեկ դուստր եւ այս ամառ պատրաստվում են ամուսնանալ, ավելին՝ Էնդիի որդին եւս հավանություն է տվել հոր եւ նախկին ընկերուհու հարաբերություններին:

Իրականում, երբ Ջեյմին զգացել է, որ հատուկ վերաբերմունք է տածում փեսացուի հոր հանդեպ, որոշել է խզել հարաբերությունները նրա հետ: Որոշ ժամանակ անց, սակայն, աղջիկը Facebook-ով կապվել է Էնդիի հետ, սակայն Էնդին, որն այդ ամբողջ ընթացքում փորձում էր մտքից հանել Ջեյմիին, որոշել է Facebook-ում ուղղակի ընկերական շփում պահպանել՝ չցանկանալով վիրավորել իր որդուն:

Սակայն շուտով զույգը որոշում է դուրս գալ համացանցային տիրույթից եւ հանդիպել: Այդ հանդիպումը ճակա-տագրական նշանակություն է ունենում նրանց համար. նրանք վերջնականապես համոզվում են, որ միմյանց համար են ստեծված: 27-ամյա Ջեյմիի եւ 49-ամյա Էնդիի համար միակ մտահոգությունը Էնդիի որդու արձա-գանքն էր, սակայն ի զարմանս նրանց՝ վերջինը բավականին հանգիստ դրան արձագանքեց եւ, նույնիսկ, իր օրհնությունը տվեց զույգին:

Այնուամենայնիվ, ընտանիքի մյուս ընկերներն ու բարեկամներն այնքան էլ մեծ գոհունակությամբ չեն ընդունել նրանց հարաբերությունները:«Ոմանք կարծում են՝ մենք անօրինական եւ անընդունելի բան ենք անում, բայց չեն գիտակցում մեր զգացմունքների խորությունը»,-նշել է էնդին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика