Ես խորամանկորեն ստուգեցի ամուսնուս հավատարմությունը․․․Ահա, թե ինչ պարզեցի արդյունքում

Այս պատմությունն ինձ հետ տեղի է ունեցել 5 տարի առաջ։ Այդ ժամանակ ես կասկածում էի ամուսնուս դավաճանության մեջ և ցանկացա պարզել։ Կասկածելու բոլոր պատճառները կային. մի քանի անգամ նրա մեքենաների սալոնում գտել էի ինչ-որ մեկի մազերը, նա մշտապես ուշ էր վերադառնում աշխատանքից, իսկ հանգստյան օրերին գրեթե տանը չէր լինում, գնում էր ինչ-որ գործուղումների։

Մի խոսքով՝ կասկածելու հիմքերը բավականին լուրջ էին։ Ամենասարսափելին այն էր, որ ես չէի կարողանում նրան ոչինչ ասել, քանի որ ապացույցներ չունեի։ Մնում էր միայն վիրավորանքը ներսում պահել և երբեմն լաց լինել լոգարանում։ Իմ բոլոր «հիստերիկ» պոռթկումներին նա հանգիստ էր արձագանքում. իսկ սալոնում մազերի առկայությունը բացատրեց նրանով, որ հաճախ է կոլեգաներին տուն հասցնում։

Դե հիանալի է, նա չէր ուզում սրիկա երևալ։ Ենթադրություններն ինձ տանջում էին արդեն կես տարի, քանի դեռ տեղի չունեցավ տվյալ դեպքը։ Դա Ամանորին ընդառաջ էր. այդ օրերին բոլորը կորպորատիվ երեկույթներ են կազմակերպում։ Ամուսինս, որպես պետ, ակտիվ մասնակցություն ուներ միջոցառման կազմակերպման մեջ։ Պարզվեց, որ երեկոն թեմատիկ է լինելու։ Բանը նրանում էր, որ ողջ անձնակազմը պետա է լիներ դիմակներով։ Դե ես հասկացա, որ սա շանս է։

Ամուսնուս աշխատանքային սեղանի վրայից «փոխարինեցի» մեկ հրավեր և սկսեցի պատրաստվել։ Գնեցի շքեղ զգեստ, բնական կեղծամ, որը միանգամայն տարբերվում էր մազերիս գույնից, և, իհարկե, գեղեցիկ դիմակ։ Այդ օրը երեկոյան ես ճանապարհեցի ամուսնուս՝ ասես ոչինչ չէր եղել և ասացի, որ գլխացավ ունեմ ու պատրաստվում եմ քնել։ Նա առաջարկեց ինձ տանել մայրիկիս կամ ընկերուհուս մոտ, որպեսզի չձանձրանամ, սակայն ասացի, որ ամեն ինչ լավ է և անհանգստանալու կարիք չկա։

Նա գնաց, իսկ ես սկսեցի պատրաստվել։ Արդյունքում երբ ինձ տեսա հայելու մեջ, հասկացա, որ ինքս ինձ բացարձակ նման չեմ և դա հիանալի է։ Հասա մինչև բանկետային դահլիճ, մտա, վերցրի շամպայնի բաժակը և սկսեցի կամաց հետևել։ Ինչպես լինում է դիմակահանդեսի ժամանակ, բոլորը կերպարանափոխված էին, իսկ ամուսնուս ես միանգամից ճանաչեցի. չէ՞ որ տեսել էի, թե նա ինչպես է դուրս եկել տնից։ Որքան էլ տարօրինակ էր, նա բոլորի հետ քաղաքավարի զրուցում էր, սակայն ոչ մի կասկածելի բան չէի տեսնում։

Երբ սկսվեց դանդաղ պարեղանակը, տղամարդիկ սկսեցին հրավիրել իրենց կանանց, իսկ ես նայում եմ, թե ինչպես է ամուսինս մոտենում ինձ և հրավիրում պարի։ Ես համաձայնեցի, բայց աշխատում էի չխոսել, որպեսզի նա ձայնից չճանաչի, և այստեղ նա անսպասելիորեն ասաց.

-Իսկ դու ասում էիր, որ գլխացավ ունես։ Ասել, որ ես զարմացած էի, նշանակում է ոչինչ չասել։ Ես հարցրի, թե ինչպես է հասկացել այս ամենը։ Ամուսինս ասաց, որ երբ ես կանգնած շամպայն էի խմում, նկատեց ձեռքիս նշանը։

Գրողը տանի, ես զգեստ ընտրելիս դրա մասին լրիվ մոռացել էի։ Ես հազիվ էի ինձ զսպում, որպեսզի լաց չլինեմ և սկսեցի ամեն ինչ պատմել նրան. ամեն-ամենը, ինչ մտածում էի ու կասկածում նրան։ Նա լուռ լսեց, մի քանի րոպե այդպես կանգնեց, ամուր փաթաթվեց ինձ և ասաց, որ ես պարզապես հիմարիկ եմ և որ ինձնից բացի ոչ ոք չկա։ Խոստովանեց, որ նոր գործ է սկսել և լրջորեն զբաղվում է դրանով, այդ պատճառով էլ մշտապես զբաղված էր, իսկ խոսել չէր ուզում, որովհետև վախենում էր, որ ինչ-որ բան այնպես չի լինի կամ չի ստացվի։

Այդ պահին մենք կանգնած էինք դահլիճում և նայում էինք իրար աչքերի մեջ. վերջին անգամ այդպես նայել էինք վաղ ուսանողական տարիներին, երբ սիրահարված էինք իրար։ Հետո, ինչպես պարզվեց, նա իսկապես բացեց իր բիզնեսը և գործերի հետ ամեն ինչ կարգին է։ Մենք տուն գնեցինք և ևս մեկ փոքրիկ ունեցանք։ Ամուսինս հաճախ է մեզ հետ մնում և միշտ կրկնում է, թե որքան է սիրում մեզ։ Այժմ հասկանում եմ, թե ինչ երջանկություն է ինձ բաժին հասել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика