Ես ու ընկերս զբոսնում էինք, երբ նկատեցի, որ նրա մայրը իրեն է ուղարկում իր պատրաստած ուտելիքների նկարները…

Մոտ կես տարի հանդիպում եմ մի երիտասարդի հետ: Նա 28 տարեկան է, ապրում է մոր և հոր հետ: Այնտեղ իր համար ստաղծված են բոլոր պայմանները. մայրը չի աշխատում, այնպես որ բոլոր տան գործերն իր վրա են:Երբ ընկերս երեկոյան գնում է տուն, իրեն սպասում է անթերի մաքրություն և 3 ուտեստից ընթրիք, որը մայրն է պատրաստել:

Այդ կինը ամեն կերպ փորձում է գոհացնել որդուն: Դե մայրն է, հասկանալի է, բայց չեմ հասկանում, թե նա ինչի համար է լուսանկարում իր պատրաստածներն ու ուղարկում որդուն հենց այն ժամանակ, երբ մենք միասին ենք լինում: Կարծում եմ, նա անում է դա կանխամտածված, որպիսի որդին շտապի տուն…

Դա ինձ չէր հուզի, եթե այդ ամենն ինձ չվերաբերվեր: Բանն այն է, որ մենք արդեն մտածում ենք ամուսնանալու մասին:

Ընկերոջս տատիկն իր բնակարանը կտակել է նրան, հիմա այն դատարկ է: Ի սկզբանե որոշել էինք, որ ամուսնանալուց հետո այնտեղ առանձին կապրենք:Բայց երեկ գնացել էի ընկերոջս տուն հյուր, և նրա մայրն ինձ հայտնեց, որ համաձայն չէ մեր որոշման հետ, և մենք պիտի բոլորս միասին ապրենք, քանի որ ես աշխատում եմ և չեմ հասցնի նորմալ պատրաստել իր որդու համար և անել ընդհանուր տան գործերը:

Ինձ դուր չեկավ այն, որ մենք դեռ հանդիպում ենք, բայց նրա մայրը խառնվում է մեր գործերին և մեր փոխարեն որոշումներ է կայացնում: Նա նաև ասաց, որ մենք կարող ենք թեկուզ մյուս շաբաթ ամուսնանալ, և ինքը ուրախ կլինի, եթե իրեն շատ շուտ թոռներ պարգևենք:

Իսկ ես չեմ էլ մտածի երեխաների մասին, մինչդեռ ընտրյալս իրեն մեծահասակի պես չպահի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика