Մինչև ամուսնանալը ես կարծում էի, որ սկեսուրները նորապսակների կյանքում ոչ մի դեր չեն խաղում: Համենայն դեպս, մտածում էի, որ իմ դեպքում այդպես կլինի:
Ի վերջո, մենք առանձին ընտանիք ենք, չնայած նրան, որ սկզբնական շրջանում պատրաստվում էինք միասին ապրել: Բայց եղավ այնպես, ինչպես որ պիտի լիներ:
Հենց առաջին օրը, երբ մնացի այդ տանը, հասկացա, որ ամեն ինչ հարթ չի լինի: Այն, որ ես ամուսնուս հետ սիրախաղ էի անում, մեկնաբանվում էր հենց իմ ներկայությամբ, կարծես ինչ-որ վատ բան էի անում:
Էլ չասեմ, թե օրական քանի հարյուր խորհուրդներ էի ստանում:Այդպես շարունակվեց մոտ 1 տարի: Մինչ այն պահը, երբ հանդիպեցի ընկերուհուս հետ, նա նայեց իմ տանջված դեմքին և նյրադերից թրթռացող աչքիս և թափահարեց ինձ.
—Դուք պիտի շտապ առանձնանաք: Նա կքանդի ձեր հարաբերությունները, իսկ քեզ հոգեկան հիվանդի կվերածի:
Վերադառնալով տուն՝ երկար մտածում էի նրա ասածների շուրջ, բայց չէի կարողանում ամուսնուս հետ տեղափոխվելու մասին խոսակցություն սկսել: Մենք գումարը խնայում էինք, կուտակում, որ բնակարան գնենք, այդ պահին վարձ տալը կփչացներ մեր բոլոր պլանները:
Բացի այդ, ամուսնուս համար ուղղակի հիմարություն էր վարձով ապրելը, եթե ունենք սիրող մայրիկ:
—Մայրս բնավորությամբ բարի մարդ է, ուղղակի զգուշությամբ է քեզ վերաբերվում: Փորձիր նրա հետ ավելի քնքուշ լինել և կտեսնես, թե նա ինչպես կսկսի վերաբերվել քեզ: Նա կսիրի քեզ, ինչպես և ես սիրեցի:
—Դա անհնար է: Նա ատում է ինձ:
—Եթե չստացվի, այդ ժամանակ էլ կտեղափոխվենք:
Ես կառչեցի նրա այդ խոսքերից: Որոշեցի ցույց տալ նրան, որ ես կարող եմ լինել հնազանդ և զիջող հարս, բայց սկեսուրս կշարունակի թունավորել կյանքս, և այդ ժամանակ կգնանք վարձով տուն:
Հենց հաջորդ առավոտյան անցա պլանիս իրագործմանը: Աչք փակելով հպարտությանս, բարկությանս և ստացած վիրավորանքաների վրա՝ ես շատ մեղմ և հանգիստ դարձա: Սկսեցի ուշադրություն դարձնել սկեսուրիս տված խորհուրդներին, ի դեպ, դրանք իսկապես օգնում էին շատ դեպքերում:
Դադարեցի նկատել նրա բարկությունը, փորձեցի ամեն կերպ ցուցադրել իմ սերն ու հարգանքը նրա հանդեպ:Սկզբում շատ էի նյարդայնանում, բայց ընթացքում սկսեցի խղճալ նրան: Տիկին Մարիան մեծ կին էր, ապրել էր իր կյանքը, նրա միակ ուրախությունը՝ մեր կյանքը վայելելն էր:
Չգիտեմ էլ, ինչպես եղավ, բայց մոտ 2 ամիս անց, մենք շատ մտերմացանք: Մի օր էլ նա ինձ կանչեց իր սենյակ, որն իր համար հավասար է սրբավայրի, նույնիսկ ես այնտեղ երբեք չէի մտել, սկսեց ցույց տալ իր հին լուսանկարները, հանգուցյալ ամուսնու նկարները, պատմում էր, թե որքան էր սիրում ամուսնուն, ցույց տվեց ծննդատնից դուրս գրվելու պահերը:
—Գիտես, — ասաց նա՝ բռնելով ձեռքս,
—ես վստահ էի, որ դու իմ թշնաին ես, ես պաշտպանվում էի քեզանից կոպտությամբ: Իսկ հիմա տեսնում եմ, որ դու այս տան զարդն ես, իմ աղջիկն ես, ում մասին միշտ երազել եմ:
Հիշելով իմ պլանի մասին՝ ամաչեցի և սկսեցի արտասվել:
Չլսեցի, ինչպես ամուսինս ներս եկավ, տեսավ, որ լացում եմ, և բարկացած ասաց.
—Դե արդեն բավական է: Նորից լացում ես: Հավաքիր իրերդ, հենց այսօր էլ հեռանում ենք այստեղից:
Իսկ ես փորձում էի ամուսնուս բացատրել, թե ինչ է կատարվում իմ ներսում, բայց միայն կարողացա ասել, որ երբեք այլևս չեմ ցանկանա հեռանալ այս տանից:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը