Ես 23 տարեկան եմ, մեծացել եմ մանկատանը…Այնպես ստացվեց, որ ամուսինս փախցրեց ինձ: Այդպես ամուս-նացա առաջին անգամ: Հենց առաջին տարվա ընթացքում ունեցա որդուս: 1.5 տարի անց մահացավ ամուսինս, իսկ ես այդ ժամանակ հղի էի…
Աղջիկս այդպես էլ չտեսավ հորը… Շատ եմ կարոտում ամուսնուս:Ամուսնուս մահվանից անցել է 3 տարի: Ապ-րում եմ ամուսնուս ծնողների տանը: Ցավոք, սկեսուրս հաճախ ակնարկում է, իսկ երբեմն էլ ուղիղ ասում և մե-ղադրում՝ որդու մահվան մեջ:
Սկեսուրիս հետ շատ լարված հարաբերությունների մեջ ենք: Նա ամեն օր ասում է, «դու չես զգացել այն, ինչ ես», «մի շաբաթ էլ չէր անցել, իսկ դու արդեն մոռացել էիր որդուս մասին»…Եթե այդ ամենը ճիշտ լիներ, ես հենց հաջորդ օրը կթողնեի այնտեղ երեխաներիս և կհեռանայի:
Ես կշտապեի ուրիշ տղամարդ գտնել: Բայց չէ որ նա սխալ է, ես ապրում եմ նրանց հետ, փորձում եմ հարազատի պես վերաբերվել:Էլ չեմ դիմանում սկեսուրիս ճնշմաը, բայց գնալու տեղ չունեմ…