Ես քեզ այլևս  չեմ սիրում,-ասաց տղաս՝ հոր հետ մի քանի օր անցկացնելուց հետո…

Ամուսնալուծությունից հետո չէի խոչընդոտում որդուս և նախկին ամուսնուս հանդիպումներին:

Որդուս չէի տրամադրում նրա դեմ, այլ հակառակը, արդարացնում էի նրան, որպիսի երեխաս հասկանա, որ ինքը և մայր ունի, և հայր:Երբ ես փոքր էի, ծնողներիցս յուրաքանչյուրն ինձ դեպի իրեն էր ձգում, և դա շատ ցավալի էր:

Ահա կրկին եկավ նախկին ամուսինս՝ որպիս երեխան արձակուրդներն իր հետ անցկացնի, ես դեմ չէի:Բայց արդեն հաջորդ օրը զղջացի:

Ես որդուս տվել էի հեռախոս, որպիսի ցանկացած ժամանակ կարողանամ խոսել հետը, բայց նրանք առաջին իսկ օրը վերցրել էին այն և անջատել:

Երբ զանգում էի նախկին ամուսնուս կամ նրա մորը, նրանք չեին պատասխանում զանգին, իսկ պատասխանելու դեպքում էլ ասում էին.

-Նա դրսում խաղում է:

Ես շատ անհանգիստ էի, որ չէի կարողանում լսել երեխայիս ձայնը, բայց փորձում էի ազատվել վատ մտքերից:Վերջապես արձակուրդն ավարտվեց, երեխայիս վերադարձրեցին: Բայց որդիս կարծես ուրիշ մարդ լիներ:

Նա տխուր էր և լռակյաց, երբ մոտեցա, որ գրկեմ նրան, նա մի կողմ քաշվեց և ասաց.

-Ես քեզ չեմ սիրում:

Երևի այդ արտահայտությունն ամենացավալի կերպ է հնչում, երբ լսում ես երեխայիդ շուրթերից…

Ես  հասկացա, թե ինչու թույլ չէին տալիս, որ խոսեի երեխայի հետ, նրանք որդուս իմ դեմ էին տրամադրում:Միայն մի քանի օր անց որդիս սկսեց պատմել, թե ինչ անշնորք խոսքեր են ասել իմ հասցեին, ինչպես են պատմել, թե ես որքան վատն եմ:

Հիմա ես արդեն թույլ չեմ տալիս ամուսնուս և սկեսուրիս, որ տանեն երեխային, քանի որ խախտում են նրա հոգեկանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика