Ամեն անգամ նոր կոշիկ գնելիս դուք տուփում անպայման նկատում եք այդ պարկիկները։ Եվ դրանք ի՞նչ պետք է անել։ Սովորաբար միշտ դեն ենք նետում։Սակայն այս տեղեկությունն իմանալով՝ դուք կհրաժարվեք ընդունված սովորությունից։Պարկիկները լցված են սիլիցիումի երկօքսիդով, որը չորացման անհավատալի միջոց է։ Այն ներծծում է բառացիորեն ամեն ինչ։ Չե՞ք հավատում։ Ինքներդ փորձեք։
Ահա պարկիկների օգտագործման մի քանի օրինակ․
- Սրբիչների պահարանիկ
Դուք կարող եք պարզապես դրանք դնել սրբիչների պահարանիկում՝ ավելորդ խոնավությունից խուսափելու համար։
- Մեքենայի պատուհաններ
Եթե պարկիկները դնեք մեքենայի սրահում, մեկընդմիշտ կմոռանաք մշուշոտ ապակիների մասին։ Պարկիկների լավագույն կիրառումը։
- Պահպանեք ձեր հեռախոսը
Եթե հեռախոսը պատահաբար ջուրն եք գցել, պարկիկներով տուփի մեջ դրեք․ ամբողջ խոնավությունը կներծծի։
- Պահպանեք լուսանկարները
Ժամանակի ընթացքում հին լուսանկարները տեսքից ընկնում են։ 2-3 պարկիկ դրեք լուսանկարների տուփում և կխուսափեք այդ խնդրից։
- Երկարացրեք դիմահարդարման միջոցների և ածելու կյանքը
Այո, նաև դրան են ընդունակ պարկիկները։
Դրեք կոսմետիկայով կամ ածելիով տուփի մեջ և կերկարացնեք դրանց պահպանման ժամկետը։
Հը, հրաշալի պարկիկներ են, չէ՞
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը