Երբ աղջիկը ամուսնանում է դառնում է սկեսուրի աղջիկը. հնարավոր է մեկ-մեկ էլ վիճեք, ով է ասում, որ մայր ու դուստր չեն վիճում…

Աղջիկը երբ գալիս է քեզ հարս, ինքստինքյան դառնում է քո աղջիկը, Քո տղայի կեսը, ձեր տան լուսավոր կետը..

Ինչու՞ լուսավոր. Քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է ձեր տան լույսը բերող ուժը

Տղայիդ հարսանիքին մաքրության ու պարզության նշան ունեցող այդ սպիտակ զգեստը կրող էակը դառնում է քո տան անդամը:
Քո ու քո ընտանիքի առաջ հաց դնողը, ջուր բերողը. Քեզ գործերում օգնողը.

Քո տանը երջանկությունը կրկնապատկող էակը, քանզի որդիդ էլ մենակ չի լինելու․

Չէ որ քո տան ծաղիկը արդեն ուրիշի տունն է լուսավորություն տարել..

Իսկ նա՜ քո տղայի սիրած էակը եկել է քո տուն, որ քո տունը լցնի լույսով ու սիրով

Ցանկալի է, որ իրեն քո աղջկա նման ընդունես. Որ նա էլ քեզ մոր նման վերաբերվի, ու քո կարիքը տանից դուրս գալուդ պահից զգացվի…

Պետք է ընդունեք իրար. Հարգե՜ք թեկուզ և հանուն ձեր ճանաչած միակ տղայի ում երկուսդ էլ անչափ սիրում եք ու իր շնորհիվ է, որ միասին եք.

Հիշիր այն դժվար օրը, երբ դուրս եկար քո տանից ու եկար ամուսնուդ տուն, դու էլ դարձար այդ ընտանիքի լույսը.. բայց, որքան դժվար էր սկիզբը..

Հիշիր սկեսուրիդ մունաթը, երբ չգիտեիր ինչ որ բան ու սովորեցնում էր ճիշտը..։

Դու մի արա այդպես, հանդուրժող եղիր, չէ որ քո դիմաց քո աղջիկն է

Մեկ մեկ էլ կվիճեք, իսկ ով է ասել, թե մայր ու աղջիկ միշտ հաշտ են եղել.

Բայց մի թող, որ հիասթափվի.. գուցե դեռ չի հարմարվել, աղջկադ նոր հարս գնացած ժամանակները հիշիր

Ու որքան հաճելի է, երբ ընտանիքում կա սիրուն ընտանիք..։ Երբ կա հարգանք, սեր, ու փոխադարձ դրական զգացողություններ

Որքան գեղեցիկ է, երբ հարս ու սկեսուր չեն տարբերվում մորից ու աղջկանից։

Հղի կլինի, շուտով ձեր տան լույսին կյանք կշնորհի. ժպտա քո հղի հարսին, ինքն էլ կժպտա քեզ ամենագեղեցիկ ժպիտով քանզի երկու անձի փոխարեն է քեզ ժպիտ նվիրելու.

Հղի կինը այնքան գեղեցիկ է անկախ իր տեսքից, քանի որ իր հետ միշտ անմեղ հրեշտակ է տանը պտտվում, իր փորիկից նա իր մայրիկի զգացողություններին է հետևում։

Մի նեղացրու իրեն, չէ որ քո փոքրիկ հրեշտակն է իր փորիկում բնակվում..

Սե՜ր ու միայն սեր է հղի կնոջը անհրաժեշտ լինում..

Ի վերջո երբ Աստված քո տուն լույս կուղարկի.

Մի պահ էլ հարսիդ կժպտաս, հավատա, քո ժպիտը իրեն էլ ավելի կոգևորի, չէ որ դու տանը շատ ես պետք.

Դու դեռ տատիկի ջերմությունն ու սերը պետք է նվիրես.

Հիշիր, որ դու երբեք քո դերը չես զիջում հարսին.

Որ լավ վերաբերմունքից խելացի հարսը երես չի առնում, հակառակը, քե՜զ ավելի շատ է հարգում ու սիրում.։

Հիշեք, որքան գեղեցիկ ու առողջ է մթնոլորտը տան, ու աննկարագրելի հեքիաթային է, երբ սերն է իշխում…

Հարգեք ու ընդունեք միմյանց, հանուն ձեր սիրելի տղամարդու.

Թող լույսը գա ձեր օջախ, լուսավորի ձեր տունը, իսկ դուք մնացեք մայրը էդ տան, ավելին, մեկ զավակ էլ ավելացրեք ընտանիքում..

Մեծից շատ բան է կախված, սովորեցրեք ինչպես են ընտանիքում սեր բերում..

Աղբյուր՝ Info-arm

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика