Վերջերս ես հանդիպեցի մի երիտասարդ տղայի: Ես մենակ եմ ապրում, իսկ նա ծնողների հետ։ Մենք սկսեցինք հանդիպել: Թվում է, թե վատը չէ՝ հոգատար, բարի: Հետզհետե մեր հարաբերությունները ավելի քաղցրացան: Սկսեցինք հանդիպել, բնականաբար բնակարանում․․․
Վերջերս մեր հարաբերությունները սկսեցին ինձ դու չգալ: Մենք շրջում էինք քաղաքում, գնում էինք կինոթատրոն և սրճարաններ: Ամեն ինչի համար սկսեցինք վճարել, ոչ թե կեսը ես կեսը նա, այլ ամեն մեկս սկսեց վճարել սրճարանում իր պատվիրածի համար։ Հետո գնում էինք իմ տուն, միասին ընթրում և այդպես շարունակ ամեն օր։
Անկեղծ ասած, ընկերս մի քիչ շատակեր էր և քանի որ ամեն անգամ հանդիպում էինք իմ բնակարանում, ուստի սառնարանս քիչ-քիչ սկսեց դատարկվել: : Որոշ ժամանակ անց այս իրավիճակը սկսեց ինձ դուր չգալ: Սա չնայած այն բանի, հանդիպումները կամաց-կամաց վերածվում էին համատեղ ապրելու կյանքի: Մենք արդեն հասցրել էինք ծանոթանալ մեկս մյուսի ծնողների հետ․․․
Ես հարցրեցի ընկերուհիներիս, արդյո՞ք անհարմար չէ, որ ընկերոջս խնդրեմ ամեն անգամ իմ տուն գալիս իր հետ նաև մթերք բերի: Նրանք միաձայն ասացին, որ ոչ անհարմար բան չկա՝ Միգուցե իմ ընկերն այնքան խելացի չէ, որ ինքնուրույն դրա մասին մտածի․․․
Ընկերս բավականին ադեկվատ ընդունեց իմ խնդրանքը:
Մի քանի օր անց ընկերս զանգահարեց ինձ և ասաց, որ այսօր ընթրիքը իր հաշվին է: Ես շատ ուրախացա մաքրեցի բնակարանը, ստեղծեցի ինտիմ մթնոլորտ, մոմեր վառեցի․․․ Ես նույնիսկ վազեցի սուպերմարկետ տղամարդու գոգնոց գնելու․․․
Մեծ հիասթափություն ապրեցի, երբ ինկերս իր հետ բերեց ոչ թե մթերք, որոնցից կարող ենք ընթրիք պատրաստել, այլ պատրաստի կերակուր, սկուտեղներ: Նա բերել էր ավանդական տոլմա, կարտոֆիլով տապակած հավ: Մի խոսքով, դա ըստ էության համեղ է, բայց այն չէր, ինչ ես էի սպասում:
Առավոտյան նա արթնացավ և բառի բուն իմաստով կերավ այն ամենը, ինչ բերել էր: Մնաց մի քանի կտոր կարտոֆիլ: Այնուհետև նա հավաքեց մնացած կերակուրը սկուտեղի մեջ և տարավ իր հետ:
Հաջորդ անգամ պատմությունը կրկնվեց: Փաստորեն ընկերս կերակուրի մնացորդները միշտ վերցնում էր իր հետ։
Նա ինչպես առաջ իր հետ սնունդ չէր բերում, այնպես ել հիմա չի բերում: Նա մտածում է, որ միանգամայն նորմալ է մայրիկի պատրաստածը պարզապես բերել: Նա խիստ հերթ էր սահմանել՝ եթե մի անգամ ինքը ինչ-որ բան էր բերում, ապա հաջորդ անգամ սպասում էր, որ ես ինչ-որ բան պատրաստեմ․․․
Սկզբում ես փորձեցի հարմարվել դրան: Բայց ընկերուհիներս սկսեցին ինձ ծաղրել: Նրանք արդեն սկսել էին խոսել, թե ինչպես է մայրը հարսանիքից հետո մայրիկի պատրաստածը բերելու և խիստ հերթին հետևելու: Ես համամիտ էի ընկերուհիներիս հետ և մտածում էի, որ ընկերոջս և նրա մոր պահվածքը նորմալ չէ։
Որոշեցի նորից խոսել նրա հետ: Ես ակնարկեցի, որ ուզում եմ ճաշ պատրաստել և առաջարկեցի միասին դուրս գալ մթերքներ գնելու: Բայց տղան համառ էր: Նա ասաց, որ կգա ինձ հետ, բայցառևտրի համար վճարում չի անի, քանի որ վերջին անգամ սնունդը ինքն է բերել։
Ի դեպ, նա հրաժարվեց նույնիսկ օգնել ինձ ճաշ պատրաստել․․․
Ես չեմ ուզում կորցնել ընկերոջս, բայց հասկանում եմ, որ նրա պահվածքը նորմալ չէ։
Չգիտեմ ինչպես վարվեմ, խնդրում եմ ինձ խորհուրդ տաք․․․