Երբ 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա Արվինին պատմում էի, որ իր համար օրական հարյուրավոր աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղն ու կիսաժպտալով ասաց․ «Thank you»

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:

Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:

Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

Հ.Գ. Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը

(մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ, շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց․

«Thank you»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика