Ի՞նչ է սերը. Հարցին պատասխանում են երեխաները, պատասխանները շատ անմիջական են և հուզիչ.Երեխաները մեծերից լավ գիտեն, թե ինչ է սերը: Իսկ դա այն պատճառով, որ նրանց մտքերը բյուրեղյա մաքրություն ունեն, լցված են դրականով և բարությամբ:
Նրանց անկեղծ անմիջականությունը ցանկացած էմոցիան կարող է այնքան գեղեցիկ և հուզիչ նկարագրել, որ այլևս չեք կարողանա որևէ բան ավելացնել:Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել երեխաների տպավորիչ պատասխաններով, երբ նրանց հարցրել են, թե ի՞նչ է սերը:
Սերը, երբ մայրիկը հայրիկի համար սուրճ է պատրաստում և մի քիչ խմում է դրանից, որպիսի համոզվի, որ համեղ է ստացվել:Սերը, երբ դու վերջապես հայտնվում ես սրճարանում՝ համեղ կարտոֆիլ ուտելու համար, բայց հետո այն ուրախությամբ ուրիշին ես տալիս:
Սերը, երբ մայրիկը հայրիկին դիմավորում է աշխատանքից, ով քրտնած և փոշոտ հագուստով է, բայց միևնույնն է պնդում է, որ նա լավագույնն է:Սերը, երբ շունն ուրախանում է քեզ տեսնելիս, եթե նույնիսկ ամբողջ օրը միայնակ տանը քեզ է սպասել:
Սերը, երբ դու շատ ես հոգնել, բայց շարունակում ես ժպտալ: