Ես միշտ էլ ձգտել եմ կարիերա ստեղծել, առաջ գնալ իմ գործում:
Սակայն ժամանակի հետ նկատեցի, որ բիզնես կառուցելու ընթացքում մոռացել եմ իմ մասին. իմ կյանքում չկային ընկերներ, տղամարդ, սեր և ընտանիք…Իմ ընկերությունն ուներ շատ գործընկերներ: Այդպես ծանոթացա Վլադի հետ:
Սկզբում ուղղակի հաճելի էր աշխատել նրա հետ:
Որոշ ժամանակ անց սկսեցի նրա կողմից ուշադրության նշաններ նկատել: Նա սկսել էր դիմավորել ինձ աշխատանքից հետո, ծաղիկներ ուղարկել, մեքենայով տուն էր տանում հաճախ:
Ժամանակի հետ այդ ամենը դարձավ սովորական, կարծես այդպես էլ պիտի լիներ:Մի օր էլ Վլադն ասաց, որ լուրջ խոսակցություն պիտի ունենանք: Նա պատմեց իր ընտանեկան կարգավիճակի մասին. պարզվեց, որ իմ սիրելի տղամարդն արդեն 5 տարի ամուսնացած է:
Ես իջա մեքենայից և վազեցի տուն:Դրանից հետո 2 օր չէի կարողանում խոսել հետը, բայց այլև չդիմացա: Վլադն ինձ ընտրություն չթողեց, չնայած, ես էլ դեմ չէի մեր միությանը:
Մենք սկսեցինք ապրել միասին, իսկ ավելի կոնկրետ, Վլադը կիսվում էր մեր երկուսի միջև:
Դա ինձ դուր չէր գալիս, բայց դեռ չէի կարող ոչինչ անել: 3 ամիս անց հղիացա…Վլադը երեխաներ չուներ, և ես վստահ էի, որ նա վերջապես կամուսնալուծվի, և չէի սխալվում:Այդպես էլ եղավ. սիրելիս բաժանվեց և ընդմիշտ եկավ ինձ մոտ: Սակայն ընթացքում իմացա, որ Վլադի նախկին կինը…անպտուղ է, դա էր նրանց՝ երեխա չունենալու պատճառը:
Հիմա չեմ կարողանում ազատվել մեղքի զգացումից: Երջանկությունս այլևս լիարժեք չի լինի, դա մեծ բեռ է դարձել ինձ համար…
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon