Անջատեցի լույսը և պառկեցի քնելու: Հանկարծ գիշերվա կեսին այտիս ինչ-որ փափուկ բան սահեց: Վախեցա: Միացրեցի լույսը:
Տեսնում եմ, հենց աչքերիս մեջ նայում է սիրունիկ փոքրիկ կատու:
Տարա խոհանոց: Կաթ լցրեցի: Միս տվեցի: Փոքրիկը կերավ, գոհ մլավեց և սկսեց մռմռալ:Ուշադիր նայեցի, հասկացա, որ տան կատու չէ: Շատ կեղտոտ էր:
Տարա լոգարան, սկսեցի լողացնել ցնցուղով: Զարմանալի էր, բայց փիսիկն իրեն շատ հանգիստ էր պահում:Հետո ծածկոց վերցրեցի, փռեցի գետնին, որ փափուկ տեղ ունենա քնելու:
Գնացի քնելու, բայց կիսաքնած վիճակում զգացի, որ եկել է կողքս: Գիշերը երազ տեսա և Միա անունը՝ կատվի համար:
Առավոտյան արթնացա, ասացի, որ իրեն լավ պահի և վազեցի աշխատանքի:
Եկա տուն, իսկ ինձ դիմավորում են…այնքան ջերմացավ հոգիս…
Այդպես էլ սկսվեց իմ ու Միայի համատեղ կյանքը…
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը