Այսօր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի պսակադրությունը։
Հարսանեկան խնջույքը տեղի է ունենում «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Խնջույքին մասնակցում է նաև իշխանական էլիտան։
Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս հարսանիքին երգելու են հայ եւ օտարերկրյա կատարողներ: Հյուրերի քանակը սահմանափակ է լինելու՝ 500 մարդուց ոչ ավելի։