Ձեզ ենք ներկայացնում առողջ երեխա մեծացնելու,փորձագետ,մարզիչ Յու.Եռմակի մեթոդաբանության սկզբունքներով, 4 պարզ կանոն, որոնք օգնում են իմունիտետ ձևավորել երեխայի մոտ:
Կանոն 1: Մայրերը շատ տաք են հագցնում երեխային, որ չմրսի, չհիվանդանա՝ պնդելով, որ «տաքից վնաս չկա»: Տիպիկ սխալ մոտեցում: Երեխայի ջերմաստիճանային ռեժիմը միանգամայն տարբերվում է մեծահասակից: Դրան ավելացնենք նրա բարձր ֆիզիկական ակտիվությունը:
Դրսում գերտաք թերմոսատիպ կոմբինեզոնի փոխարեն պետք է հագցնել պարզապես տաք, բայց թեթև բաճկոն: Սեփական փորձ՝ եթե դրսում զրո և ավելի է, հագցնում եմ աշնանային թեթև վերարկու,բարակ բամբակյա գլխարկ,չեմ կապում շարֆիկ,չեմ դնում ձեռնոց:
Կանոն2: Մայրերը երեխային լողացնելիս, որպես կանոն, պինդ փակում են լոգասենյակի դուռը՝ վերացնելով օդի նույնիսկ ամենաթեթև շարժն ու շոգեբաղնիքի՝ սաունայի էֆեկտ ստանալով: Սա նույնպես սխալ է: Լողացնելիս դուռը պետք է բաց թողնել: Սեփ.փորձ՝ ծնված օրից(ամառ) մինչ օրս(ձմեռ) չեմ փակում դուռը:Երեխային չորացնելուց հետո չեմ շտապում հագցնել. դանդաղ մերսում եմ մանկական յուղիկով: Այդպիսով նա մերկություն ու օդի հետ շփում է վայելում մոտ 4-6 րոպե:
Կանոն 3: Երեխան հիվանդանում է, և մամաները դեղապատում են նրան մանկաբույժի կողմից նշանակված բոլոր դեղատեսակներով ու հակաբիոտիկներով: Ցանկալի է փորձարկել նախ թեթև մեթոդները՝ ազնվամորի, տաք հեղուկներ, ինգալյացիաներ, ողողումներ: Պետք չէ սպանել իմունիտետը մանկուց: Սեփական փորձ՝ երբ մանկաբույժը մի ճոխ ցուցակ դեղորայք է նշանակում սովորական գրիպի կամ կարմիր կոկորդի դեպքում, ես հանգիստ ասում եմ. «Այս ամբողջը ես, միևնույնն է չեմ տալու: Խնդրում եմ սրանցից նշել միայն մեկը՝ ամենաանհրաժեշտը»: Զուգահեռ անում եմ մնացածը՝ անընդհատ հեղուկ, խոնավ օդ սենյակում, աղաջուր քթերի մեջ, զբոսանք մաքուր օդին:
Կանոն4: Երեխայի քթերից հոսում է, և մամաները նրան տանից դուրս չեն հանում: Մինչդեռ երեխային պետք է հանել տանից մեկ ժամով կամայական եղանակի դեպքում՝ ձյուն, անձրև, սառույց, քամի: Սեփ.փորձ՝ երեխային տանից չեմ հանում շատ քիչ դեպքում, եթե, օրինակ, ջերմությունը բարձր է, ու նա իրեն թույլ է զգում: Մնացած ոչինչ մեզ չի կարող զրկել զբո-սանքից: Նույնիսկ առատ տեղացող ձյունն ու դրսում նկատողություն անող, «խեղճ երեխուն ինչի եք էս ցրտին հանել դուրս» ասող տատիկ-պապիկները: Այս կանոնները վերցված են առողջ երեխա մեծացնելու էքսպերտ, մարզիչ Յու.Եռմակի մեթոդաբանությունից: Ու ես դրանց հետ լիովին համաձայն եմ: