Բոլորն էլ երբեմն հայտնվում են ծանր ու էքստրեմալ իրավիճակներում: Որոշ դեպքերում պետք է արագ գործել և վերահսկել արարքներն ու էմոցիաները:Չինացի երիտասարդ Լյուն հայտնվել էր նմանատիպ իրավիճակում: Ամանորից առաջ նա որոշել էր կարգի բերել տունը:
Պատուհանները լվալիս Լյուն դիմացի շենքի տներից մեկի վրա տարօրինակ մի բան նկատեց: Երիտասարդը սկզբում ուշադրություն չդարձրեց, բայց մի քանի րոպե անց սարսափեց: Նա սկզբում խուճապի մատնվեց, բայց գիտակցում էր, որ պետք է ինչ-որ բան անել:
Մեծ պատուհանի վրա խոշոր սպիտակ տառերով գրված էր SOS:
Լյուն շատ լավ գիտեր, թե դա ինչ է նշանակում, դրա համար էլ իր սիրտը սկսեց արագ զարկել:Լյուն ընկերներից լսել էր նմանատիպ պատմություններ, երբ մարդիկ օգնություն էին խնդրում անսովոր եղանակով:
Երիտասարդը մոռացավ տունը մաքրելու մասին և առանց հապաղելու ոստիկանություն կանչեց: Կրճատ ներկայացրեց ստեղծված իրավիճակը: Բարեբախտաբար, ոստիկանները շուտ հասան:
Սակայն պատմությունն ունեցավ բավականին անսպասելի շրջադարձ: Ոստիկանները գտան այդ բնակարանը և թակեցին դուռը: Սկզբում ոչ ոք չէր բացում, սակայն շուտով մի երիտասարդ կին պատասխանեց նրանց: Միայն 2-3 րոպե խոսելուց հետո պարզվեց, թե ինչ է կատարվել. պարզվում է, պատուհաններին փակցրած է եղել երեք փուչիկ՝ «2» «0» «2» թվերի տեսքով:
Ինչպես ավելի ուշ պարզվեց, աղջիկը որոշել էր զարդարել տունը և 4 փուչիկ էր ամրացրել: Փուչիկներից տսացվել էր 2020 թիվը, պարզապես վերջին թիվը պոկվել էր և ընկել:Այնպես էր ստացվել, որ Լյուն կարողացել էր տեսնել միայն գրառման մի մասը, այն էլ հակառակ կողմից: Երիտասարդն էլ նմանեցրել էր դա S O S տառերի:
Երբ ոստիկանները հասկացան, թե ինչ է տեղի ունեցել, ուղղակի լուռ գնացին: Սկբում Լյուն ամաչեց, որ իզուր կանչել է ոստիկաններին, սակայն հարևանուհին նրան շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ նման պատասխանատու և զգոն մարդու շնորհիվ ինքը կարող է հանգիստ լինել: