Երիտասարդ աղջիկը ՛՛Միսս Իտալիա՛՛ գեղեցկության մրցույթում հասավ մինչև եզրափակիչ փուլ. Երբ նա բարձրացրեց զգեստի քղանցքը, ժյուրիի անդամները զարմանքից քարացան…

Վերջին ժամանակներում աշխարհի ամենաանկախատեսելի միջոցառումներն ավելի զարմանալի են դառնում:

Խոսքը գնում է գեղեցկության մրցույթների մասին, որտեղ ավելի շատ են հայտնվում համարձակությամբ լի  մասնակիցներ, ովքեր եկել են ապացուցելու, որ գեղեցկությունը՝ հարաբերական հասկացություն է:Ուշադրության կենտրոնում է հայտնվել «Միսս Իտալիա» մրցույթի մասնկաիցը՝ 18 ամյա Կյարա Բորդին:

Նա իր անունը գրել է պատմության մեջ՝ դառնալով հաշմանդամություն ունեցող՝ գեղեցկության մրցույթի առաջին մասնակիցը: Աղջիկն ունի մեկ ոտք:

13 տարեկանում աղջիկը կորցրել է ձախ ոտքի մի հատվածը՝ հեծանիվով մեքենայի տակ ընկնելով: Վերականգնումը շատ բարդ էր Կյարայի համար՝ հատկապես հոգեբանական առումով:

Համակերպվելով նոր ես-ի հետ՝ աղջիկը մասնակցեց մրցույթին ոչ այնքան հաղթելու,
այլ ցույց տալու համար, որ կյանքը հիասքանչ է, ինչ էլ որ լինի:

Անսպասելի էր և բոլորի, և Կյարայի համար, որ նա կարողացավ հասնել եզրափակիչ:

Համաձայն ժյուրիի որոշմանը՝ Կյարա Բորդին զբաղեցրեց երրորդ տեղը:

Իմ փոքրիկ ճանապարհորդությունը դեպի գեղեցկության մրցույթը ավարտվեց երրորդ տեղը գրավելով:

Ես անչափ երջանիկ եմ, չէ որ դա հսկայական փորձ է, աննկարագրելի բավականություն, որը ստացա մի քանի օր տևած աշխատանքից հետո…

Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ շատերը քննադատեցին աղջկան:

Ոմանք համարեցին, որ աղջիկն այդքան հեռու գնաց, քանի որ նրան ուղղակի խղճացել են՝ հաշմանդամություն ունենալու պատճառով:

Ես չունեմ ոտք, իսկ դուք՝ սիրտ և ուղեղ,-այդպես է պատասխանել Կյարան՝ նման մեկնաբանություններին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика