Երիտասարդ աղջիկը բառի բուն իմաստով 9000 դոլար է կուլ տվել. Միայն թե իմանաք ինչն է պատճառը…

Սանդրա Միլենա Ալմեյդան ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը՝ որովայնում անտանելի ցավերի պատճառով:

Կոլումբիայի համալսարանական հոսպիտալի բժիշկներն արագ հասկացան, որ աղջկա մոտ ստամոքսի անանցելիություն է և շտապ վիրահատեցին՝ օտար մարմինը հեռացնելու համար:

Սակայն որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ պարզվեց առողջական խնդրի պատճառը: Աղջկա մարմնում հայտնաբերեցին 100 դոլարանոցների կապ:

Ընդհանուր առմամբ հաջողվեց պահպանել 5700 դոլար: Քանի որ գումարը փոքր չէ, բժիշկները ոստիկանությանը տեղեկացրեցին այդ դեպքի մասին: Ալմեյդան նույնիսկ չփորձեց թաքցնել տեղի ունեցածը:

Նա պատմեց, որ ունեցել է սիրելի տղամարդ, ում հետ միասին գումար էին հավաքում, որպիսի Կոլումբիայից Պանամա տեղափոխվեն, որտեղ ավելի բարենպաստ են կյանքի պայմանները: Զույգն աստիճանաբար վաճառում էր գույքը՝ կուտակված գումարն ավելացնելով: Սակայն երբ Ալմեյդան վիճեց ընկերոջ հետ, վերջինս սկսեց պահանջել գումարի կեսը:
Որպիսի նախկին ընկերը չկարողանա տիրանալ գումարին, աղջիկը հենց նույն օրը որոշեց ուտել դրանք: Ոչ թե ուղիղ իմաստով, այլ ուղղակի թաքցնել այնպիսի վայրում, որտեղ ընկերը հաստատ չի գտնի:

Աղջիկն այս պատմության մեջ միայն կորուստներ կրեց՝ ենթարկվելով վիրահատության, բացի այդ ստիպված եղավ անվնաս մնացած գումարի կեսն  այնուամենայնիվ տալ ընկերոջը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика