Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ՝ թանկարժեք զարդերի նկատմամբ հոգ տանելու համար:
Ընդհանուր խորհուրդներ
Մաքրություն անելիս հանեք թանկարժեք զարդերը, քանի որ մաքրող միջոցները կարող են ընկնել դրանց վրա: Դրանք հանեք նաև լոգանք ընդունելիս:
Թանկարժեք իրերը հանելուց հետո դրանք չորացրեք, նոր պահեք:
Թանկարժեք իրերը պահեք չոր տեղում:
Ոսկի
Եթե կրեմ եք օգտագործում, որի կազմում աղ կամ սնդիկ կա, հետևեք, որպեսզի դրանք չընկնեն թանկարժեք իրերի վրա:
Դրանից ոսկու վրա կարող են սպիտակ հետքեր մնալ:Ոսկե իրերն ավելի լավ կփայլեն, եթե դրանք կարճ ժամանակով պահեք քաղցր ջրում:
Ոսկեզօծ իրերը կարելի է մաքրել քացախի օգնությամբ:
Արծաթ
Արծաթե իրերը մաքրելու համար դրանք դրեք կես բաժակ տաք ջրի մեջ, որին խառնեք նաև 3-4 կաթիլ անուշադրի սպիրտ:
Արծաթը մաքրելու համար հաջողությամբ կարող է օգտագործվել նաև ֆոլգան:
Աղբյուր՝ Blognews.am