Մի աղջիկ կանչեց իր տուն սանտեխնիկ, որպեսզի նա վերանորոգի ջրի ծորակը: Եվ եկավ նրա տուն երիտասարդ, սլացիկ մի երիտասարդ: Նա շատ արագ, որակով և շատ էժան գնով վերանորոգեց ծորակը: Եվ անհետացավ առանց վարանելու…
Աղջիկը զարմացավ և հրավիրեց մեկ ուրիշ վարպետի՝ էլեկտրիկի: Հայտնվեց էլեկտրիկը փայլուն պտուտակահաններով, որը մարզված և նույնպես երիտասարդ էր: Անջատիչներն ու վարդակները շատ արագ վերանորոգեց և շատ արագ գնաց ուրիշ կանչերով…
Աղջիկը էլ ավելի զարմացավ և հրավիրեց համակարգչի վարպետի: Եկավ համակարգչի վարպետը, որը արևայրուքով, ուրախ և նույնպես երիտասարդ էր: Շատ արագ նորոգեց համակարգիչը, մաքրեց ստեղնաշարը և նույնպես շատ արագ հեռացավ…
Այս խեղճ աղջիկը հետո շատ մասնագետների հրավիրեց- և գազավիկի, և ապակեգործի, և հյուսնի: Եվ նրանք բոլորը հիանալի վարպետներ էին: Ամեն բանը տանը աշխատում էր ինչպես ժամացույցը: միայն աղջիկն էր, որ ինչ-որ բանից դժգոհ էր…Որովհետև կան մարդիկ , որոնց գոհացնելն ուղղակի անհնար է…