Երիտասարդ աղջկան ազատեցին աշխատանքից իր արտաքին տեսքի համար․ Նրա մտքով անգամ չէր անցնի, որ իր կյանքում դրանից հետո նման փոփոխություններ կլինեն․․․

Իրականում գեղեցկությունը սարսափելի ուժ է: Այն երբեմն ոչ միայն օգնում է կյանքում, այլև բավական խանգարում է, ինչն, ի դեպ, հաճախ է տեղի ունենում: Հենց այդպես էլ տեղի ունեցավ տասը տարի առառ Դեբրալի Լորենսանա անունով աղջկա հետ, որի պատմությունն ներկայացնում ենք:

Նա աշխատնքի էր ընդունվել ամերիկյան բավական հայտնի Citibank-ում: Երկու շաբաթ աշխատելուց հետո նրա ղեկավարը, որն ի դեպ կին էր, կանչում է Դեբրալիին իր աշխատասենյակ և ասում, որ պետք չէ այդքան քիփ կիսաշրջազգեստ և բաց վերնաշապիկ հագնել:

Լորենսանան բացարձակ համաձայն չէր նրա հետ, քանի որ կարծում էր, որ բավական համեստ է հագնվում: Սակայն սա միակ խնդիրը չէր: Բանկի արական սեռի բոլոր աշխատակիցները հաճախ էին նայում աղջկա վրա և ուշադրության նշաններ ցուցաբերում:

Դեբրալին իրոք շատ գեղեցիկ էր: Սակայն ևս երկու շաբաթ անց աղջկան ազատեցին աշխատանքից: Լորենսանան վրդովված էր և այս իրավիճակի մասին կիսվեց սոնց ցանցում և դատի տվեց բանկին: Իհարկե, բանկի ներկայացուցիչն ասաց, որ նրան ազատել են ոչ թե արտաքին տեսքի պատճառով, այլ որովհետև նա նոր հաճախորդներ չէր բերում և վատ աշխատակից էր: Ամեն դեպքում, Դեբրալիի հայցը չբավարարվեց:

Սակայն այդ դեպքից հետո Լորենսանային նկատեցին մոդելային գործակալությունները և սկսեցին նրան համագործակցության առաջարկներ անել: Հիմա 44-ամյա Դեբրալիւն բավական հաջողված մոդել է և շատ ուրախ է, որ բանկի հետ կապված պատմությունն այսպիսի շրջադարձ ունեցավ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика