Ամուսինները 15 տարի ամուսնական կյանքից հետո դիմում են հոգեբանի. Հոգեբանը ցանկանում է իմանալ, թե ինչումն է խնդիրը, և կինը սկսում է բողոքների շարքը՝ նա շարունակում ու շարունակում է …
Վերջապես հոգեբանը կանգնում է, անցնում սեղանի մոտով, գրկում է կնոջը և կրքոտ համբուրում նրան:
Կինը զարմացած նայում է նրան: Հոգեբանը դիմում է տղամարդուն՝
-Սա այն է, ինչ պետք է Ձեր կնոջը, շաբաթական գոնե 3 անգամ, կարո՞ղ եք անել դա:
Ամուսինը երկար մտածում է և ասում ՝
-Ես կարող եմ նրան Ձեզ մոտ բերել երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, բայց ուրբաթ օրը ինձ մոտ ձկնորսության օր է