Սարա և Բիլլ Իմբիրովիչները երջանիկ ծնողներ են: Նրանք արդեն ունեին 4 որդի. ավագն ու կրտսեր եռյակ որդիները: Սակայն աղջիկ ունենալու երազանքը նրանց հանգիստ չէր տալիս:
Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր…Սարան մի քանի անգամ դիմել էր արհեստական բեղմնավորման պրոցեդուրային, սակայն ամեն ինչ ապարդյուն էր:
Կինը գրեթե համակերպվել էր այն մտքի հետ, որ այդպես էլ աղջիկ չի ունենա:Հերթական անգամ դիմելով բժշկական միջամտության՝ Սարան սպասեց մի քանի շաբաթ, իսկ հետո էլ գնաց հետազոտության, որ իմանա, թե ինչ արդյունք է տվել կատարած պրոցեդուրան:
Եվ ահա…բժիշկն ասում է, որ Սարան հղի է…սպասում է եռյակ երեխաների և բոլորը տղաներ են:
Զույգը գոհ էր, որ երեխաներ են ունենալու, բայց ամուսինն անհնագստացած էր, քանի որ համոզված էր, որ Սարան միևնույնն է, հետո նորից ցանկանալու է աղջիկ ուեննալ:
—Եվ մենք որոշեցինք, որ հետո կրկին կփորձենք,-պատմում է Բիլլը:
Հաջորդ անգամ, երբ կինը եկավ պլանային ստուգման, բժիշկը նայեց էկրանին և լռեց.
—Ի՞նչ է պատահել, բժիշկ, — ծնողներն անհանգստացած հարցրեցին:
—Բանն այն է, որ դուք երեք աղջիկ եք ունենալու…
Ահա այսպիսի անակնկալ…ամուսինները ուզում էին աղջիկ ունենալ, և ստացան միանգամից երեքին:Բարեբախտաբար, հղիությունը լավ անցավ և առողջ աղջիկները ծնվեցին ճիշտ ժամկետին:
Այժմ նրանց ընտանիքը լիարժեք և երջանիկ է: