Երիտասարդ կինը բռնացրեց ամուսնուն դավաճանության պահին. Ահա, թե ինչ արեց նա ինքն իր հետ…

Հաջղությունը կարող է վրեժից քաղցր լինել: 34 ամյա Բեթսի Այալան բռնեցրեց ամուսնուն դավաճանելիս:

Նրա դավաճանությունը կտրականապես փոխեց իր կյանքը:Այն պահին Այալան նոր էր ունեցել իր դստերը՝ Իզաբելային:

Հարցազրույցներից մեկում կինը խոստովանել էր, որ պարզապես չգիտեր, թե ինչ անել իր կյանքի հետ՝ փոքր երեխան էլ գրկին:

2013 թվականին, երբ նոր էր ունեցել երեխային, Այալան կշռում էր 119 կիլոգրամ:Կինն աշխատում էր իր վրա, նրան հաջողվեց նիհարել 27 կիլոգրամ, բայց հետո տեղի ունեցավ իր կյանքի դժբախտությունը: Ամեն ինչ փլուզվեց, երբ ամուսնուն բռնեցրեց դավաճանելիս:

—Ես նրա հետ անցկացրել եմ 17 տարի և մեծ հաշվով՝ կյանքս նրան եմ նվիրել, — պատմում է Բեթսին:

Բանն այն է, որ Ամանորից երկու օր անց նա ամուսնու հեռախոսի մեջ հայտնաբերել էր հաղորդագրություններ, որոնցով նա փոխանակվում էր կոլեգայի հետ:Այնտեղ նա իր կնոջն անվանում էր “չաղ կով”:  Դա էլ բավական չէ, Բեթսին շատ հավատարիմ էր, իսկ ամուսինը ստորացնում էր նրան:

Այալան ամուսնալուծության դիմում ներկայացրեց և որոշեց լիովին փոխել իր կյանքը: Նա ուզում էր անել դա ոչ թե տղամարդկանց, այլ ինքն իր համար:

Կյանքի նոր շրջանը սկսեց շաբաթական 3 թեթև մարզումից, իսկ հետո ավելացան մարզասրահ այցելությունները:

Արդյունքում Այալան սպորտով էր զբաղվում շաբաթական 6 անգամ և հետևում էր օրգանիզմում սպիտակուցի պարունակությանը:

—Երբ ես նյարդայնանում եմ, միշտ ուտել եմ ուզում, բայց ես սովորեցի ինքս ինձ ոչ ասել, այլապես կրկին քաշս կավելանար: Հիմա ես կարծում եմ, որ ամուսնուս դավաճանությունը ինքնատիպ հրում էր ինձ համար: Եթե նա չդավաճաներ, երբեք չէի զբաղվի ինձանով:

Այժմ Բեթսին կշռում է 72 կիլոգրամ և գոհ է իր տեսքից: Նրան այլևս չի հուզում դավաճանությունը անցյալից, նա ապրում է ներկայով և ապագայով, որը միանշանակ ավելի լավն է լինելու

Երջանիկ կինն ապրում է դստեր հետ Տեխասում: Նա խոստովանել է, որ ներել է ամուսնուն և թույլ է տալիս նրան տեսնել երեխային: Իսկ Այալայի համար նա ուղղակի ընկեր է:

—Ես սիրում եմ կյանքը, հավատում եմ ընտանիքին, ներմանը, կարեկցանքին և սիրուն:

Այն, ինչ թվում է վատագույնը, կարող է դառնալ ինչ-որ լավ բանի սկիզբ: Սիրե՛ք ձեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика