Լորան ու Մարկը թեքսասցի սիրող զույգ են, որոնք տղա են որդեգրել ընտանեկան մանկատնից։ Նրանք այնքան երջանիկ էին, որ որոշեցին ևս մի երեխա որդեգրել, այս անգամ՝ արտերկրից։ Մի քանի ամիսը մեկ մանկատունը Լորային ու Մարկին էր ուղարկում Մալեա անունով աղջկա լուսանկարները։ Դեռևս չհանդիպած՝ նրանք ապրում ու շնչում էին այդ նկարներով։
Շուտով զույգը մեկնեց Թայլանդ և Մալեային ընդմիշտ տուն բերեց։ Մի քանի ամիս անց Լորան Մալեայի լուսանկարների նոր խմբաքանակ ստացավ։ Լուսանկարներն արվել էին նախկին որդեգրող ընտանիքում նրա անցկացրած վերջին մի քանի օրում։ Նկարները տեսնելով՝ Լորան ցնցված էր աղջկա տխուր տեսքից։ Դա բոլորովին այն պայծառ աչքերով ու վառ անհատականությամբ աղջնակը չէր, որին նա ճանաչել ու սիրել էր։ Եվ քանի դեռ Մալեան քնած էր, Լորան միացրեց տեսախցիկն ու «Սա իմ աղջիկը չէ» վերնագրով տեսագրություն արեց։ Այդ վերջին մի քանի նկարում Լորան տեսել էր աննկարագրելի վիշտն աչքերում աղջնակի։
Թեև Մալեային Թայլանդում լավ էին հոգ տանում, նրա համար բոլորովին էլ հեշտ չէր։ Նրան ուրիշ երկիր տեղափոխություն էր սպասվում, դրա համար էլ նա իրեն շատ անվստահ էր զգում։ Այս լուսանկարները թող հիշեցում լինեն՝ Մալեան ու մյուս որբերը որքան շատ են թանկագին ընտանիքի կարիքը զգում, որտեղ պիտի միշտ ապրեն։ Այս լուսանկարներում փոքրիկ աղջնակը բավական հույզեր է ունեցել։
«Այս թախծոտ աչքերը վկայում են, որ Մալեան սիրո ու կայունության խիստ կարիք է զգում,-ասում է Լորան։- Հուսով ենք, որ մեր օրինակը շատերին կդրդի ընտանեկան ջերմության կարոտ երեխաներին հետները տուն տանել»։ Փոքրիկ երեխաների հոգեկան աշխարհը շատ փխրուն է ու խոցելի։ Այն ոչ միայն սիրո, այլև կայունության պահանջ է զգգում։ Երանի աշխարհի բոլոր որբերը վերագտնեին իրենց հարազատ օջախն ու սիրառատ ծնողներին։ Ընդմիշտ ու անդառնալի։