Բժիշկներն իրենց աշխատանքային պարկտիկայում շփվում են տարատեսակ մարկանց հետ, և շատ դեպքերում նրանք հայտնվում են մի զավեշտալի պատմության մեջ:Շատ հաճախ բժիշկը նույնիսկ չգիտի ինչ պատասխանել, հիվանդի անհեթեթ հարցին, իսկ հիվանդները երբեմն կարող են շատ անհեթեթ հարցեր տալ:
Գինեկոլոգի մոտ էր եկել մի երիտասարդ կին: Կինը շատ վախվորած մոտեցավ բժշկին և ասաց, որ որոշակի խնիրներ ունի և ցանկանում է, որ բժիշկը իրեն զննի:Բժիշկը խնդրեց մի քանի րոպե սպասել միջանցքում:Մի քանի րոպե անց բժիշկը ներս հրավիրեց կնոջը:
— Լսում եմ, ինչով կարող եմ օգտակար լինել:
— Վերջին շրջանում ինձ մոտ որոշ խնդիրներ են ի հայտ եկել և ես ուզում եմ, որ օգնեք ազատվեմ այդ խնդիրներից:
— Շատ բարի, հանվեք,
Կինը սկսեց դանաղ հանվել ու շշուկով հարցրեց.
— Իսկ դուք ինչո՞ւ չեք հանվում: