Երիտասարդ կինը տղայի հետ գնում էր գնացքով, երբ անծանոթ տղամարդը նրան մի գրություն տվեց․․․Կինը չէր կարողանում հավատալ աչքերին

Բրիտանուհի Սամանտա Վելշը և նրա երեքամյա որդին՝ Ռիլանը գնացքով գնում էին Բիրմինհեմից Պլիմոնտ: Մարդաշատ գնացքում 23-ամյա կինը խաղում էր որդու հետ և շփվում մարդկանց հետ, որ սպանի ժամանակը: «Ռիլանը շատ է սիրում շփվել, հետաքրքրվում մարդկանցից՝ ինչպես են գործերը, ասում, որ գեղեցիկ սանրվածք ունեն…

Նա սիրում է հաճոյախոսել», — բացատրում էր հպարտ մայրիկը: Գնացքով մեկնելիս կինը բացատրում էր որդուն՝ ինչպես պետք է նա իրեն դրսևորի. հազալիս հարկավոր է բերանն ափերով փակել, միշտ ասել «խնդրեմ» և «շնորհակալություն», երբ ինչ-որ բան է գնում: Ինչ-որ մի պահի Ռիլանը մոր ձեռքերի մեջ քնեց: Այդ ժամանակ տղամարդը, որը նստած էր նրանց կողքին, պատրաստվում էր դուրս գալ:

Ճանապարհին՝ դռների մոտից, նա Սամանտային ցույց տվեց մի երկտող՝ ասելով «հավանաբար, դուք-ինչ-որ բան եք գցել»: Կինը վստահ էր, որ ոչինչ չի գցել, նա հետաքրքրությամբ շրջվեց և գտավ 5 ֆունտանոց թղթադրամ և երկտողը, որտեղ գրված էր. «Խմեք իմ հաշվին: Դուք այս սերնդի արժանավոր ներկայացուցիչն եք՝ քաղաքակիրթ մայր, որն իր որդուն սովորեցնում է ճիշտ վարվեցողության կանոններ:

ՀԳ. Ես նույնպես ձեր տարիքի դուստր ունեմ: Հուսով եմ, որ մի օր նա էլ այնպիսի մայր կլինի, ինչպիսին դուք եք»: Երիտասարդ մայրը որդուն միայնակ էր դաստիարակում և այս խոսքերը հուզեցին նրան. «Ես մշտապես անհանգստանում եմ, որ միգուցե ինչ-որ բան այն չեմ անում, -խոստովանել է կինը:

— Հնարավոր է, որ ես մի փոքր խիստ եմ կամ հակառակը՝ շատ բան եմ թույլ տալիս: Այն, որ ինչ-որ մեկը մտածում է, որ ես ամեն ինչ լավ եմ անում, դա մեծ նշանակություն ունի ինձ համար»: Սամանտան շատ էր ցանկանում շնորհակալություն հայտնել տղամարդուց: Նա հրապարակեց այս պատմությունը Ֆեյսբուքում և խնդրեց մարդկանց օգնել իրեն, որ գտնեն անծանոթին: Եվ ահա, մեկ շաբաթից նրան հայտնի դարձավ, որ այդ օրը նույն գնացքով նա մեկնել է 50-ամյա Քեն Սանդերսի հետ, որը չորս երեխաների հայր է:

Նա պատմեց, թե ինչու է այդ երկտողը գրել կնոջը: Այդ օրը տղամարդը հոգնած վերադառնում էր աշխատանքից տուն: Երիտասարդ կինն ու նրա որդին կարողացան բարձրացնել իր տրամադրությունը. «Ես էլ որոշեցի, որ պետք է նրանց երեկոն դարձնեմ ավելի լավը»: Չար խոսքերը մարդուն կարող են մահացու վիրավորանք հասցնել: Իսկ բարի խոսքերը կարող են հիմնովին փոխել մարդու կյանքը դեպի լավը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика