Երիտասարդ մայրիկին մեղադրեցին, որ նա հանգիստ հետևում էր, թե ինչպես է իր փոքրիկը խեղդվում լողավազանում… սակայն իրական պատճառը հետո պարզ դարձավ…

Ֆեյսբուքում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում է, որ 13 ամսական երեխայի մայրը թույլ է տալիս երեխային ընկնել լողավազանի մեջ:

Երբ թվում է, թե երեխան խեղդվում է, մայրը նույնիսկ չի փորձում նրան օգնել:

Այն պահից սկսած, երբ Քերին հրապարակեց այդ տեսանյութը, նրան սկսեցին մեղադրել, որ նա վատ է վերաբերվում իր երեխային: Շուտով կինը բացատրեց իր արարքի իրական պատճառը:

Մայրը պատմեց, որ մի քանի տարի առաջ հանգստի ժամանակ իր 2 ամյա որդին՝ Ջեյքը, զբոսնում էր այն տան ետնամասում, որտեղ նրանք կանգ էին առել: Քերին ասում է.-Որդիս ընկավ ջուրը և խեղդվեց, քանի որ չգիտեր, թե ինչ է պետք անել:

Մեղքի զգացումն ինձ հանգիստ չի տալիս: Ես ուզում եմ, որ աղջիկս երբեք չհայտնվի նման իրավիճակում:

Ծնողները երդվել են, որ անելու են ամեն ինչ, որ իրենց երեխաներին սովորեցնեն լողալ:

Օրական ընդամենը 10 րոպեանոց պարապմունքը բավական է, որպիսի երեխաները սովորեն լողալ:

Դա իրոք չափազանց կարևոր է երեխաների առողջության և կյանքի համար:

Ես կորցրել եմ որդուս, բայց չեմ ուզում կորցնել մյուս երեխաներիս…-կիսվում է Քերին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика