Հայրը մեծացել էր, ձեռքերը դողում էին, ուտելիս կերալուրը թափում էր վրան: Նա նաև տառապում էր անքնությամբ և ողջ գիշեր արթուն էր մնում, չէր կարողանում քնել և շրջում էր բնակարանում:
Այս ամենը խիստ նյարայնացնում էր նրա որդուն և հարսին:Որդին նրան տեղափոխեց ծերանոց, քանի որ կարծում էր, որ հոր համար այնտեղ ավելի լավ կլինի և իրենք էլ կկարողանան հանգիստ ապրել:Երբ վերադարձավ տուն, նրա 12-ամյա որդին նրան ընդառաջ եկավ և հարցրեց.
— Պապ, իսկ ու՞ր է պապիկը:
— Այնտեղ որտեղ նրա համար ավելի լավ կլինի, այնտեղ նրա հասակակիցներն են : Այնտեղ նրան լավ կխնամեն:
Այնտեղ նա կունենա իր առանձին սենյակը, ի վերջո նա մեզ չի խանգարի:
— Հայրիկ, եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ տուր այդ հաստատության հեռախոսահամարը, կամ մի պալատ ամրագրիր, անպայման պետք կգա:
— Քո ինչին է պետք այդ հաստատության համարը:
— Որպեսզի, երբ դու էլ մեծանաս, քեզ էլ տեղափոխեմ այնտեղ, այնտեղ քեզ համար շատ լավ կլինի:
Հայրը ուշադիր լսեց որդուն և զարմանքից քարացավ:
Նույն օրը երեկոյան նա տուն բերեց հորը, վերջինս ուրախությունից կորցրել էր գլուխը.
— Շնորհակալություն որդիս, ես այդպես էլ գիտեի, որ ինձ այնտեղ չես թողնի:
Որդին գլխիկոր լսում էր ու միայն նրա որդին նկատեց, որ սրբում է արցունքները: