Երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալու գաղտնիքներ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին․․․

Գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենանալ ցանկանում են բոլոր կանայք, անկախ տարիքից։ Բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից կազմված միջազգային խումբը մշակել է 10 պատվիրաններ, որոնց հետևելով կարելի է երկարացնել կյանքի տևողությունը և այն դարձնել ավելի հաճելի:

1. Չափավորեք սնունդ: Դրանով դուք կթեթևացնեք բջիջների աշխատանքը: Սնվեք հավասարակշռված՝ ոչ շատ, ոչ էլ քիչ:

2. Ճաշացանկը պետք է համապատասխանի ձեր տարիքին: 30 տարեկան կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ կառաջանան, եթե նրանք հաճախ ուտեն լյարդից պատրաստված ուտելիք և ընկույզ: 50 տարեկանից հետո անհրաժեշտ են՝ կալցիումը, որը հարկավոր է ոսկորներին և մագնիումը, որը կանոնավորում է սրտի աշխատանքը: Սելենը հանում է սթրեսը: 50 –ից հետո սննդի մեջ ընդգրկելով ձկնեղենը, կպաշտպանեք ձեր սիրտ-անոթային համակարգը:

3. Ձգտեք գտնել ձեզ հարմար աշխատանք:  Ինչպես պնդում են ֆրանսիացիները, աշխատանքը նպաստում է երիտասարդության երկարատևությանը: Ըստ գիտնականների որոշ մասնագիտություններ ևս օգնում են երկար ժամանակ երիտասարդ մնալ: Դրանց շարքում են՝ դիրիժորի, փիլիսոփայի, նկարչի և հոգևորականի աշխատանքները:

4-րդ պատվիրան՝ գտեք ձեր կեսին այս կյանքում: Սերը լավագույն միջոցն է ծերության դեմ:

5-րդ պատվիրան՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունեցեք ձեր կարծիքը: Գիտակցված կյանքով ապրող մարդը շատ ավելի հազվադեպ է ընկճված վիճակի մեջ հայտնվում, քան անգործունյան:

6-րդ պատվիրան՝ շարժվե’ք:  Նույնիսկ օրը ութ րոպե վարժություններին հատկացնելը բավական է կյանքը երկարացնելու համար:

7. Այն սենյակում, որտեղ դուք քնում եք ջերմաստիճանը պետք է ցածր լինի: Ապացուցված է, որ օրգանիզմի նյութափոխանակությունը կախված է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանից:

8. ժամանակ առ ժամանակ խրախուսեք ինքներտ ձեզ:  Մեկ-մեկ թույլ տվեք ուտելիք, որը չի համարվում առողջ սնունդ, իսկ եթե ձեզ դուր է եկել նոր զգեստ կամ պայուսակ, հարկավոր չէ անմիջապես մտածել խնայողության մասին:

9. Հարկավոր չէ զսպել բարկությունը:  Համաձայն միջազգային թեսթի արդյունքների, հարցման մասնակից քաղցկեղով հիվանդների  64%-ը միշտ զսպել են բարկությունը:

10. Մարզեք ուղեղը: Ժամանակ առ ժամանակ լուծեք խաչբառեր, խաղացեք խաղեր, որոնք պահանջում են մտքի աշխատանք, հաշվեք մտքում: Ստիպելով ուղեղը աշխատել, միևնույն ժամանակ ակտիվացնում եք սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика