ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանը հավաստիացրել է, որ Հայաստանի նկատմամբ համապատասխան սպառնալիքի դեպքում կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորություն-ները: Այս մասին Փաշինյանը նշել է BBC-ին տված հարցազրույցում:
«Կա պայմանագրային որոշակի բազա և այդ պայմանագրերով է նախատեսված որ Հայաստանի Հանրապե-տության տարածքին որոշակի չափորոշիչներով անմիջական սպառնալիքի դեպքում, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրային իր որոշակի պարտավորությունները: Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի»,- ասել է Փաշինյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայ-րաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ–ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքա-ցիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահա-բեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռու-սաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նա-խագահ Բաշար Ալ–Ասադը նշել է,որ Դամասկոսը կարող է հաստատել՝Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղար-կել ջիհադիստների: