Երկու փաստաբաններ աշխատանքի են ընդունում որպես քրտուղարուհի` երիտասարդ ու բավականին սեքսուալ մի օրիորդի:
Նրանք որոշում են միմյանց միջև մրցույթ անցկացնել, թե ով ավելի շուտ նրա հետ գիշեր կանցկացնի, չնայած այն բանի, որ երկուսն էլ ամուսնացած են: Վերջապես նրանցից մեկին հաջողվում է սիրահետել աղջկան, իսկ ընկերը շատ է ցանկանում իմանալ, թե ամեն ինչ ինչպես ավարտվեց և հարցնում է.
-Եվ, ի՞նչ ես կարծում: -Ախ, -պատասխանում է ընկերը, -կինս ավելի լավն է:
Անցնում է որոշ ժամանակ, մինչև երկրորդ փաստաբանին էլ է հաջողվում ջերմացնել հարաբերությունները: -Ե՞վ, -հարցնում է նախորդը, -դու ի՞նչ ես մտածում:
— Դու ճիշտ էիր, ասում է երկրորդը: