Զարհուրելի դեպք․ 19-ամյա հերոս զինվորի հուղարկավորության օրը տունը թալանել են․․․Հուղարկավորությունից հետո ծնողները վերադառնալով տուն մնացել են ապշած․․․

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյու-ղում երեկ հողին են հանձնել Արցախի Հանրապետության ն առաջնագծում հերոսաբար զոհված, ծնունդով գանձակեցի, սակայն ժամանկավորապես Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) բնակվող, հրետա-նավոր 19-ամյա Նարեկ Սարգսյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր հերոս զինվորի ընտանիքի անդամները, այցելելով 4-րդ գյուղի տուն, մնացել են ապշած:

Լրատվականը գրում է,որ թուրքացած հայը կամ հայերը, իմանալով, որ ընտանիքի անդամները գտնվում են Գա-վառում՝ իրենց վշտով տարված և տեղի է ունենում հերոս զինվորի հուղարկավորությունը, տանը ոչ ոք չկա, բա-ցել են պատուհանն ու մտել բնակարան և այնտեղից կատարել գողություն:

4-րդ գյուղի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «էդ տականքը կամ տա-կանքները ինչով են տարբերվում Ալիևից ու էրդողանից: Չէ՞ որ Նարեկը առաջնագիծն էր պահում ու բազմաթիվ հերոս հայերի նման նահատակվեց: Երեկ ծնողները երեխային հողին են հանձնում, իսկ այդ օրը թալանում են նրանց տունը:Ողջ տան սենյակները ամբողջովին տակնուվրա են արել՝ պահարաններից մինչև անկողին: Թափ-թփուկը կամ թափթփուկները անգամ կոտրել են Նարեկի փոքրիկ կասսան, որի մեջ ծնողները ամիսը մի քանի կոպեկ էին կուտակում այն նպատակով,որ հերոս տղեն բանակից վերադառնար ու մի փոքր խնջույք կազմակեր-պեն»,-նշում էին հարևանները:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվելեն արդեն ոստի-կանության Մալաթիայի բաժնում, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика