Զարմանալի է, բայց այս պատմությունը գիշերը փրկեց երեխայիս կյանքը…

Գրեթե կես տարի առաջ,մի պատմություն կարդացի,թե ինչպես մի տղամարդ,երեխա ժամանակ նայած հողորդման օգնությամբ,փրկել է իր երեխայի կյանքը,որը կեղծ կրուպից ուղղակի կխեղդվեր,եթե հայրը չհիշեր այդ հաղորդման ժամանակ տված խորհուրդը:

Այս գիշեր այդ պատմությունը փրկեց նաև իմ տղայի կյանքը:Գիշերն արթնացա երեխայիս ահավոր հազից,վազեցի  մանկական սենյակ և ականատես եղա,թե ինչպես է նա ուղղակի շնչահեղձ լինում սպազմից:

Ակամայից հիշելով այդ պատմությունը,երեխայիս անմիջապես վերցրի ու վազեցի լոգարան:Այնտեղ հնարավորին չափ բացեցի տաք ջուրը  ու մենք միասին սկսեցինք վերականգնել մեր շնչառությունը:

Կարևորն այն էր ,որ օդը հագեցած լիներ ջրային գոլորշիներով:Շտապ օգնությունն եկավ 15 րոպե հետո,երբ նրանք տեղ հասան,տղաս արդեն շատ թե քիչ շնչում էր:

Հիշելով այն տղամարդու պատմությունը, ես փրկեցի իմ փոքրիկի կյանքը:Թող ,որ իմ պատմությունը նույնպես օգնի ինչորմեկին՝ իր դժվար պահին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика