Ես երեսուներեք տարեկան էի, իսկ ամուսինս քառասուն։ Այդ ժամանակ մենք երեխաներ չունեինք։ Իմ զարմուհին պատրաստվում էր համալսարան ընդունվել:
Մենք հենց կայարանում դիմավորեցինք նրան: Հենց առաջին պահից ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Ամուսինս աչքերը տարօրինակ փայլեցին նրան տեսնելիս: Նա շատ ուծադիր էր զարմուհու հանդեպ:
Զարմուհիս ընդամենը 17 տարեկան էր,շատ գեղեցիկ ու բարետես մի աղջիկ: Նա ուներ կանաչ աչքեր, երկար մազեր և շատ գեղեցիկ կազմվածք։
Զարմանալի չէ, որ ամուսնուս այդքան հետաքրքրում էր աղջիկը:
Ամուսինս նույն օրը զարմուհուս տարավ քաղաք զբոսանքի: Ամուսինս ինքն էր կազմակերպում նրա փաստաթղթերի ներկայացումը համալսարան։ Որոշ ժամանակ անց նա նաև սկսեց նրան հրավիրել սրճարաններ և ռեստորաններ:
Ես շատ շփոթված էի, ամուսնուցս այդպիսի վերաբերմունք չէի սպասում: Զարմուհուս մայրը, իմ մորաքրոջս դուստրը, ինձ հետ լավ հարաբերությունների մեջ էր և մենք ժամանակ առ ժամանակ հեռախոսով կապ էինք պահում իրար հետ: Այդ ժամանակ զարմուհիս դեռ երեխա էր, իսկ այժմ վերածվել է մի գեղեցկուհու:
Ամենից շատ, ինձ նյարդայնացրեց, որ ամուսինս առանց ինձ էր զարմուհուս սրճարան տանում: Պատճառներն իսկապես սովորական էին՝ մեկ ամուսինս ասում էր, որ քաղցած էին, մեկ ասում էր, որ ցանկացել են ուղղակի սուրճ խմել… Բայց սա ավելի շուտ արդարացման էր նման:
Մի օր ես սովորականից շուտ վերադարձա աշխատանքից և նրանց տեսա իմ անկողնում միասին պառկած, նրանք միասին ֆիլմ էին դիտում: Սկզբում ես նման պահվածքը հասկացա որպես ծնողական վերաբերմունք, քանզի ամուսինս երազում էր դուստր ունենալու մասին։ Բայց հետո ամեն ինչ անցավ թույլատրելի սահմանները․․․
Ամուսինս և զարմուհիս հաճախ իրար հետ հաճելի զրույց էին ունենում։
Ի՞նչ կանեիք դուք իմ փոխարեն․․․ Խնդրում եմ ինձ ինչ-որ խորհուրդ տվեք․․․