Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու:Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում:Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել:
Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը,ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը:Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ոչ վայրը,ոչ ժամանակը,ոչ լռության բացակայությունը: Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:
Տե՛ր, եթե շրթներս բացես,բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17):Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում։Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր։Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն: