Զոքանչս տեղափոխվեց մեր քաղաք և խնդրեց ընդամենը մեկ տարի մնալ մեր տանը․ Ես նրան մերժեցի․․․Մի շտապեք ինձ մեղադրել

Ես չէի կարող համաձայնվել՝ 1 տարի դժոխքի մեջ ապրելուն։ Ահա թե ինչումն է խնդիրը։ Զոքանչս ապրում է ուրիշ քաղաքում, բայց հիմա որոշել է տեղափոխվել Երևան։ Նրա ամուսինը դեմ է, հրաժարվել է հետը  գալ։ Զոքանչիս որոշման պատճառները չգիտեմ։ Միակ շարժառիթը՝ մեզ ավելի հաճախ տեսնելն է ու բարձր վարձատրվող աշխատանք գտնելը։ Եվ ահա մի գեղեցիկ օր կինս հայտնեց, որ իր մայրն ուզում է գալ Երևան և պատրաստվում է մնալ մեր տանը մոտ 1 տարի։

Իսկ հետո, իբր երբ գումար հավաքի, ուրիշ տուն կգտնի։ Կինս չէր կարող մերժել մորը և համաձյնվել է, սակայն վերջին խոսքը միշտ իմն է, և նա հետաքրքրվեց, արդյոք ես համաձայն եմ թե ոչ։ Ես մերժեցի և կարող եմ բացատրել դա։Առաջին պատճառն է, մենք ապրում ենք 1-սենյականոց բնակարանում, 2 երեխաների հետ։ Այսինքն հասկանալի է, որ առանց այն էլ տանը քիչ տեղ կա։ Իսկ երկրորդ պատճառը՝ իմ ու զոքանչիս բարդ հարաբերություններն են։

Երբ նա գալիս է մեր տուն, իր դժգոհությունն է հայտնում ամեն առիթով, հոգնեցնում է իր խորհուրդներով։ Եվ նրա հետ ավելի հեշտ է համաձայնվել, քան հասկացնել, թե ինչու չես ուզում անել դա։Զոքանչս չի ընդունում ոչ մեկի կարծիքը։ Նա միշտ բոլորից լավ գիտի։ Նա գիտի, թե երբ և ինչ է պետք անել։ Իսկ նրա ճաշակն անթերի է։ Այսինքն ինքն իրեն բոլոր ոլորտներում համարում է մասնագետ։ Դե դա իր անձնական կարծիքն է։

Նրա հետ չի կարելի վիճել։ Չէ որ նա ամեն ինչ գիտի։ Նրա կարծիքն անսխալական է։ Երբ զոքանչս երբեմն գալիս է հանգստյան օրերին, դեռ կարելի է դիմանալ։ Բայց 1 տարի փոքր տան մեջ հանդուրժել նրա ներկայությունը և ապրել դժոխքում, կներեք, բայց չեմ ուզում։ Դրա համար էլ մերժեցի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика