Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում գրել է . «Հայերը բազում դժվարnւթյnւնների միջով են անցնում: Համերաշխությամբ ու բարեկամությամբ ես ասում եմ. Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին: Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան 200 հազար պատվաստանյութ է ուղարկել Երևան: Մենք միասին կհաղթահարենք վարակը:»
Նշենք , որ այսօր Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: