Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո ղանը հայտարա րել է, որ իր երկիրը, ինչպես Ռուսաս տանը, իրավունք ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը։
«Եթե Ռուսաստանը ցանկա նում է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը, ապա Թուրքիան էլ կարծում է, որ ինքը ոչ պակաս իրավունք ունի նման մասնակցություն ունենալ։ Այդ առնչությամբ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին ինձ ոչ մի նորություն չի հասել»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան ճգնաժամի կարգա վորման հարցում արդյունքի չի հասել։
«Մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի հետ Սիրիայի և Լիբիայի հարցով։ Հուսով եմ, որ կկարողանանք ճիշտ քայլեր կատարել Ղարաբաղի հարցում և վերջապես կլուծենք այդ խնդիրը»,-հավելել է թուրքիայի առաջնորդը։