Էրդողանը հայտարարություն է արել․ Այն ինչ պետք է արվի պետք է անհապախ արվի, քանի որ․․․

«Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են». Էրդողան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 14-ին

Ուրազա-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:«Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները:Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։

Նույն վճռականությամբ, ինչպես պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը»,-ասել է Էրդողանը։Նրա խոսքով ՝ բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ։

«Կանգնեցնել Իսրայելին՝ մարդկության պատվի պարտքն է։Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել։ ՄԱԿ -ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է։ Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են», – հավելել է Էրդողանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика