Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ Ինչ նպատակ է ունեցել․․․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադբրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահականը, Էրդողանը բարձր է գնահատել Թուրքիայում բռնկված անտառային հրդեհները մարելու հարցում Ադրբեջանի կողմից ցուցաբերված աջակցությունը։

Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ Ալիևը հայտնել է, որ Թուրքիա ամֆիբիա-ինքնաթիռ կուղարվի։ Նա ասել է, որ Ադրբեջանը համակողմանի աջակցություն է ցուցաբերում հրդեհները մարելու և դրանց տարածումը կանխելու համար։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք աջացում են Թուրքիային։ Էրդողանը մասնավորապես ասել է. «Ես երախտագիտությունն եմ հայտնում յուրաքանչյուր պետության` աջակցության համար:

Դրանցից ամենագլխավորը Ադրբեջանն է: Նրանք ներկայումս մեր երկրում պայքարում են հրդեհի դեմ՝ հակահրդեհային ուղղաթիռի և մեծ թվով անձնակազմի օգնությամբ: Ամֆիբիա-ինքնաթիռի ժամանումը զգալի ավանդ կներդնի հրդեհների մարման գործում»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика