Ընդմիշտ հիշեք 3 ՛՛Չ՛՛-երի մասին և երջանիկ կյանքը երաշխավորված է…

Դինա Ռուբինան ժամանակակից ռուս գրականության կենդանի դասական է։

Նրա յուրաքանչյուր գիրք, լինի դա վեպ թե պատմվածքների ժողովածու, ընթերցողը բացում է իմաստուն, տաղանդավոր, հետաքրքիր ու ինքնաբավ գրողի հետ հանդիպման հույսով։Նրա պատմվածքներն ու վեպերն իսկական մարգարիտներ են, որոնք լույս ու ջերմություն, հումոր ու աննկարագրելի կոլորիտ են ճառագում։

Նրա ստեղծագործությունների զարմանալի սյուժեները, փայլուն, թեթև հանգն ու բազմաշերտությունը ստիպում են կլանել Ռուբինայի գրքերի էջերը։
Եվ այսպես՝

1. Ինտելիգենտություն ասելով՝ ես գլխավորապես հասկանում եմ հազվադեպ հանդիպող բնատուր մի հմտություն՝ քեզնով քեզ շրջապատողներին չծանրաբեռնելը։

2. Եվ, այնուամենայնիվ, գիտե՞ք, պետք է սիրել։
Պետք է սիրահարվել, ցնորվել, ժամադրություններ նշանակել, շունչը կտրվել, կուրծքը թնդալ, վազել դեպի մետրո։ Այո՝ տարիք, այո՝ կալցիումի, ֆտորի, էլի չգիտեմ ինչի անբավարարություն… Յուրաքանչյուրն իր հորմոնալ պատմությունն ունի։

Բայց հոգիդ, միևնույն է, տասնհինգ տարեկան է։

3. …Եթե կինը խելացի է, ապա նա սարսափելի է խելացի տղամարդուց.

Չէ՞ որ սովորական խորաթափանցությունն այդ ժամանակ ձեռք է բերում նաև էմոցիոնալ, հիրավի կենդանական զգայունակություն, ըմբռնում է հենց մակերեսից, ձգողությունից, այն, ինչ որևէ տրամաբանությամբ չես հաղթահարի։

4. Հիշիր 3 «Չ»-երի մասին՝ չվախենալ, չխանդել, չնախանձել։ Ու ողջ կյանքդ երջանիկ կլինես։

5. Ծերությանը մոտ հասկանում ես, որ փոխել պետք է ինքդ քեզ, այլ ոչ թե կանանց։

6. Ճակատագրի խաչը յուրաքանչյուր մարդու համար իր հասակին համապատասխան պատրաստում են դեռ մինչև նրա ծնվելը։

7. Ինձ կյանքում հանդիպել են ամենատարբեր տղամարդիկ։ Նրանցից շատերը վառ, տաղանդավոր ու շատ սրամիտ մարդիկ էին։ Բայց իմ ողջ կյանքում ամենահետաքրքիրն իմ սեփական ամուսնու հետ էր։

8. Քաղաքն աշխարհ է դառնում, սիրում ես նրանում ապրող մեկին։

9. Կինը կին է դառնում ոչ այն ժամանակ, երբ ֆիզիոլոգիան իր դիրիժորական փայտիկով վրա է հասնում, այլ այն ժամանակ, երբ զգում է, որ տղամարդու հանդեպ կործանարար իշխանություն ունի։

10. Հավանաբար տղամարդուն հատուկ է իր մանկության ու պատանեկության վայրերին կապվածությունը… Միգուցե այն պատճառով, որ նրանցում, ինչպես հայելու մեջ, ինչպես լճի մակերեսին, պատկերված է քո կերպարն այն տարիներին, երբ դու երջանիկ ես եղել…

11. Մարդիկ, որոնցից մենք բաժանվում ենք պատանեկության տարիներին, մեզ համար շարունակում են նորը մնալ, հենց նոր խլված, և ենթագիտակցաբար մենք ոչ մի կերպ պատրաստ չենք համակերպվել նրանց ոչ թարմ տեսքի հետ, երբ հանդիպում ենք 40 տարի անց։

12. Ես աշխատել եմ, որ նա արտահայտվի, որ, ինչպես հոգեբաններն են ասում, դուրս գա ողջ նեգատիվը, չնայած, Աստված է վկա, այդ գործերում երբեք չգիտես՝ որտեղ է սպառվում նեգատիվի թարախը ու սկսվում հոգու արյունահոսումը։

13. Իսկական գազանները գազաններ վարժեցնողներն են, այլ ոչ թե կենդանիները։

14. Ափսոս, որ մարդկանց չես կարող կտավների նման վերականգնել։

15. Մանկական միայնությունը (ես խոսում եմ զգացմունքի մասին) կարող է համեմատվել միայն ծերունական միայնության հետ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика