Ընկերուհիս եկավ մեր տուն․ Մի քանի ժամ անց հեռացավ, ասելով որ ինձանից նեղացած է, իրեն լավ չեմ կերակրել

Երեկ զանգեց ընկերուհիս և ասաց, որ դրսում է, և եթե կարող եմ, դուրս գամ, միասին զբոսնենք: Ես էլ ասացի, որ տանը մենակ եմ: Ամուսինս գնացել էր ընկերոջ տուն, երեխային էլ հետն էր տարել:

Ընկերուհուս առաջարկեցի գալ մեր տուն, որ հանգիստ նստենք, խոսենք:Հենց նա եկավ, մի անգամից կանչեցի սեղանի մոտ: Այդ օրն արդեն պատրաստել էի ընթրիքը՝ հնդկաձավար և տապակած հավի միս: Սուրճի հետ կոնֆետ հյուրասիրեցի:

Հնդկաձավարից ընկերուհիս կտրականապես հրաժարվեց, ասաց, որ կարող էի մի նորմալ բան պատրաստել:

Ես ինձ այնքան անհարմար զգացի: Սկզբում ուզում էի արդարանլ, բայց հետո մտածեցի. ինչու՞ պիտի ինչ-որ հատուկ բան պատրաստեի, կարող էի առհասարակ չհրավիրել մեր տուն:

Ես չցանկացա նրա հետ վիճել դրա պատճառով, ոչինչ չասացի: Բայց տհաճ նստվածք մնաց: Ես չէի մտածում, որ կարող եմ նման բանի համար նկատղություն ստանալ:Կարծում եմ, դա կապված է նրա հետ, որ մենք սովոր ենք, որ հյուրերի առաջ սուփրա-սեղան են բացում:

Հաջորդ անգամ, երբ նա գալու լինի մեր տուն, կզգուշացնեմ, թե ինչ եմ պատրաստել, իսկ եթե ոչ մի հարմար սնունդ չլինի, պարզապես կասեմ, որ սուրճ ենք խմելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика