Ընկերուհիս ինձ խնդրեց մի քանի օր մեր տանը գիշերել․ Այդ ընթացքում ամուսինս իրեն արժանապատիվ պահեց, իսկ ընկերուհիս․․․

Ես ու ամուսինս ապրում ենք Երևանում: Մի օր զանգեց ընկերուհիս, նա գյուղից է, ասաց, որ ինչ-որ գործեր ունի, և խնդրեց մի քանի օր մնալ մեր տանը: Եթե անկեղծ, ինձ այնքան էլ դուր չեկավ այդ միտքը, քանի որ մենք 1 սենյականոց բնակարանում ենք ապրում, բայց ես համաձայնեցի:Եկավ…

Ես նույն օրը զգացի, որ մի բան այն չէ: Հենց գալիս էր ամուսինս, նա հագնում էր ընդգծող ջինսեր և շպարվում: Բացի այդ, տանը ոչինչ չէր անում, իսկ ինձ համար ամեն ինչ բավականին բարդ էր, հղիության 7-րդ ամսում էի այդ ժամանակ:Մի օր ես ու ընկերուհիս գնացինք քնելու, իսկ ամուսինս վերցրեց իր նոթբուքը, որպիսի խոհանոցում աշխատի:

Հյուրասենյակն ընկերուհիս էր զբաղեցրել: Եվ ահա կես ժամ անց լսում եմ, որ Անահիտը վեր կացավ, ոտնաձայներից հասկացա, որ խոհանոց է գնում:Զգույշ քայլեցի, որ նա ինձ չտեսնի: Այդ անամոթը բարակ կարճ մայկայով գնաց ամուսնուս մոտ, իսկ ամուսինս հանգիստ ձայնով հարցրեց.

-Քունդ չի տանու՞մ:

-Երևի դու էլ չես ուզում քնել: Ինձ թվում է, դու ինձ սպասում էիր…

-Այսի՞նքն:

-Դե լավ, հերիք է ձևանաս:

Անահիտը փակեց խոհանոցի դուռը: Ես շփոթված էի, մինչ մի քանի վարկյան մտածեցի, թե ինչ կարելի է անել, դուռը բացվեց, և ես տեսա ամուսնուս բարկացած դեմքը: Նա մատով դեպի դուռն էր ցույց տալիս.

-ՀԵնց հիմա հավաքիր քրչերդ և գնա ասյտեղից:

Գունատված ընկերուհիս դուրս վազեց, եկավ հյուրասենյակ, արագ-արագ լցրեց իրերը պայուսակի մեջ և դուրս եկավ:Այդ դեպքից հետո Անահիտի հետ այլևս չեմ շփվում: Ես շատ եմ ամաչում ընկերուհուս արածից, իսկ ամուսնովս հպարտանում եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика