Ընկերուհուս մոտ ի սկզբանե ամեն ինչ հիանալի էր: Գոռը նրան սիրում էր, գեղեցիկ ծաղիկներ նվիրում, ռեստորան հրավիրում: Անին՝ ընկերուհիս, իսկապես երջանիկ էր:
Գոռն ուներ ամեն ինչ. տուն, մեքենա, աշխատանք, ընկերուհիս էլ հասարակ ընտանիքից չէ:Սակայն հարսանիքի ժամանակ տհաճ միջադեպ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. գեղեցիկ և ճաշակով սրահ, համեղ ուտեստներ, լավ երաժշտություն:
Ինչ-որ պահի փեսան դուրս եկավ սրահից, նույնիսկ չէի նկատել, թե կոնկրետ երբ: Այդ ընթացքում զանգեց մայրս, և գնացի, որ միջանցքում խոսեմ հետը, սակայն կյանքումս երբևէ հանդիպած ամենավատ տեսարանի ականատեսը դարձա:Գոռը մի աղջկա հետ էր գրկախառնված, և միանգամից նկատեցի, որ այդ աղջիկը հղի է…
-Ի՞նչ ես անում, Գոռ,- մոտեցա նրանց:
-Էմման իմ երեխային է սպասում:
Ծնողներս գիտեն այս ամենի մասին, բայց ստիպեցին, որ Անիի հետ ամուսնանամ, միայն նրա համար, որ նա հարուստ ընտանիքից է:
-Իսկ ինչու՞ Անիին չէիր ասում դրա մասին, ինչի՞ համար է այս ամենը:
-Ես վախենում էի…
Ես ոչինչ չասացի Անիին, պարզապես ստեցի, թե իբր մայրս իրեն վատ է զգում և շուտ դուրս եկա:
Որքան էլ, որ զարմանալի չէ, նորապսակները 1 ամիս անց բաժանվեցին:
Գոռն ամուսնացավ այդ աղջկա հետ, իսկ Անին փորձում է նոր կյանք սկսել: