Ես և ընկերուհիներս որոշեցինք օգնել մեր քաղաքում բնակվող անապահով բազմազավակ ընտանիքին: Նրանց մասին խոսում էին լուրերի ընթացքում, խնդրում էին օգնել ով ինչով կարող է: Մենք ընկերուհիներով սկսեցինք նրանց համար օգնություն հավաքել:
Նրանք սպասում էին իրենց իններորդ բալիկին: Մենք ջանք չխնայեցինք, հավաքեցինք հագուստ, դիմեցինք մի շարք ընկերությունների, որոնք սննդամթերք տրամադրեցին:
Ես հայտարարություն տվեցի համացանցում և շատ արձագանքողներ եղան:
Այնքան մթերք, հագուստ, տնային պարագաներ, նորածնին անհրաժեշտ պարագա հավաքվեց, որ մենք ստիպված եղանք փոքր բեռնատար վարձել:
Կիրակի առավոտյան բեռնատար մեքենան իմ մեքենայի ուղեկցությամբ կանգնեց նրանց տան առջև: Մեզ թվում էր, որ այդ ընտանիքում շատ կուրախանան օգնություն ստանալու հաար:
Տան դուռը բացեց ընտանիքի մայրը: Ես նախօրոք զանգահարել էի նրան և ասել էի, որ ցանկանում ենք օգնել իրենց ընտանիքին, սակայն չէի ասել թե ինչ օգնություն ենք տանում:
— Դե ինչ, եկա՞ք, — հարցրեց նա, — բերեցի՞ք:
Ես անկեղծ ասած զարմացա նրա ընդունելությունից, ես մտածում էի, որ հիմա նա կհուզվի, հետո մտածեցի, որ երևի նրան դժվարություններն են այդքան կոպիտ դարձրել:
— Իհարկե, բերեցինք, չէ որ խոստացել էինք, — ասացի ես ու այդ ընթացքում ընկերուհիներս սկսեցին մեքենայից ցած իջեցնել բերված ապրանքը:
Այդ պահին կինն աչքերը խոժոռեց ու ասաց.
— Ի՞նչ է սա, այս ի՞նչ եք բերել:
— Ձեզ համար հագուստ, մթերք, տան պարագաներ, նոր ծնվող բալիկի համար անհրաժեշտ պարագաներ, մանկական սայլակ և այլն:
— Այս ինչեր են, բոլորն օգտագործված, հնոտիք եք բերել, ձևացնում եք իբր օգնում եք մարդկանց, երևի նոր իրերը ձեզ եք վերցրել, օգտագործված իրերը մեզ եք բերել:
— Ի՞նչ եք ասում, նոր իրեր էլ կան, այստեղ հնամաշ իրեր չկան:
— Եվ հետո, ես կարծում էի, որ դուք գումար կհավաքեք մեզ համար, այս ամենը ես էլ կարող եմ գնել: Ինձ փող բերեք, եթե ցանկանում եք օգնել:
Ես ապշած նայում էի նրան, նրա տանից ահավոր վատ հոտ էր գալիս, երևի այդ տան մաքրությամբ վերջին անգամ անհիշելի ժամանակներում էին զբաղվել, երեխաները ահավոր վիճակում էին, կեղտոտ, պատառոտված հագուստով:
Ես խղճացի նրանց, որ այդպիսի մայր ունեին, որը գերադասում էր փող վերցնել, սակայն չէր ուզում երեխաների համար անհրաժեշտ մթերք ու հագուստն ընդունել, Խղճացի դեռ չծնված բալիկին, որ պիտի ապրեր այդպիսի պայմաններում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն